ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թաթար-մոնղոլական արյունարբու ոխակալությունն ու հրեական աննահանջ հետևողականությունը

Թաթար-մոնղոլական արյունարբու ոխակալությունն ու հրեական աննահանջ հետևողականությունը
05.06.2014 | 23:51

Հարգարժա՛ն պարոն, վերջապես նաև Ձեր միջոցով հաղորդակից դարձանք լենինյան մարդակերության մի շարք դրսևորումների, որը կարող եք բազմապատկել արխիվային հարուստ ու անաչառ նյութերով: Ճիշտ է, մենք դեռևս 1950 թ. ենք առնչվել նրա ազգային քաղաքականությանը, բայց մեր ինֆորմացիան եղել է մակերեսային ու կցկտուր, շատ դեպքերում` շշուկով մեզ հասած բանավոր ճանապարհով: Այդքանով հանդերձ` Դուք կատարյալ սխալվում եք Լենինին տված Ձեր գնահատականներում` նրան ներկայացնելով որպես միջակ խելքի ու ոչ ակնառու ընդունակությունների տեր, մոլագար ու ցնդած մեկի: Նախ և առաջ, Դուք անտեսել եք Լենինի անձի մեջ գենետիկական նստվածք ունեցող մի հանգամանք: Լենինը հայրական կողմով թաթար-մոնղոլական ծագում ունի, մայրական կողմով` հրեական: Գենետիկ այդ երկու կոդերը` թաթար-մոնղոլական արյունարբու ոխակալությունն ու հրեական աննահանջ հետևողականությունը, միաձուլվել են այդ անձի էության մեջ: Ահա այս հանգամանքով է պայմանավորված Լենինի վարքագիծը, նրա արած-թողածը:
Երբ կայանում էր Լենինը, հայրական կողմով նրան հարազատ Ղրիմի, Կազանի ու Բաքվի թաթար մտավորականները ձևակերպեցին Մեծ Թուրանի վերականգնման ծրագիր- գաղափարախոսությունը և հանձնեցին թուրքական սուլթանին, որը և գործունեության ծրագիր դարձրին Սալոնիկում բնավորված և Լենինի մայրական գծով արյունակից թուրքացած հրեաները: Թե ինչքանով է այդ ամենին կապված Լենինը, ուսումնասիրություն պահանջող հարց է: Բայց որ նա հեղափոխությունից ու համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում խոստովանել է, որ ինքը ևս պանթուրանական ծրագրի կրողն է և ավելի արմատական, քան Սալոնիկի իր գործընկերները, իրական փաստ է: Պատահական չէ, որ պատերազմի հենց սկզբին նա հանդես եկավ համաշխարհային թալանչիական պատերազմը աննահանջ քաղաքացիական պատերազմի վերածելու պահանջով: Համաշխարհային նման քաոսի պայմաններում էր նա տեսնում Մեծ Թուրանի վերականգնման հնարավորությունը:
Այդ քաոսն արդեն տիրապետում էր աշխարհում, երբ Լենինը գերմանացի հրեաների փողերով նվաճեց Ռուսաստանի գերագույն իշխանությունը և սկսեց Մեծ Թուրանի վերականգնման գործընթացը: Առաջին հերթին նա միակողմանիորեն զորքերը հանեց ռազմաճակատներից և հաղթանակի դռները ծեծող Ռուսաստանին պարտադրեց նաև տարածքային կորուստներ: Հիմա արդեն նորից իրար կողք շարեք Լենինի մարդակերության դրսևորումները: Նա բնավ միջակ խելքի տեր կամ ցնդած չէր, երբ անտառներ փախած զանգվածներին ոչնչացնում էր թունավոր գազերով, երբ տղամարդու գոտկատեղից վերև հասակ ունեցող տղաներին գնդակահարում էր, երբ արհեստական սով ստեղծելով` հինգ միլիոն մարդ ոչնչացրեց: Լենինը մաքրում էր Մեծ Թուրանի հյուսիսային ճանապարհը այն արգելափակող ռուս ժողովրդից, հանդուրժելով նրա 10% -ի գոյությունը միայն` որպես վաղվա Մեծ Թուրանին սպասարկող ստրուկների: Լենինը վրեժխնդիր էր լինում ռուս ժողովրդից Կուլիկովոյի և Մամայ խանի ճակատագրի համար:
Այս համատեքստում Դուք լուրջ անելիքներ ունեք պարզելու, թե որտեղ էին կուտակված այն մեկ միլիոն կազակները, որ Լենինի մի կարգադրությամբ գնդակահարվեցին: Մեր իմացությամբ` նրանք ժամանակակից Ղազախստանի հսկայական տարածքների տեր կազակներն էին, որոնց անունով էլ ձևավորվել էր Կազակական երկրամաս աշխարհագրական տեղանունը: Պարզեցեք, թե ռուսական տիրապետությունից առաջ ինչ անուններով են շրջանառվել այդ տարածքները: Բացառվում է, որ Բայկալ լճից մինչև Կասպից ծովի ափերը մի միասնական անուն ունենային թե՛ այդ տարածքները, թե՛ այդտեղ ապրող ցեղերը: Ղազախստան անունով երկիրն ու ժողովուրդը կազակների անունով են շրջանառվել: Լենինն սկսեց, նրա գործը շարունակողները, խամուխոպան յուրացնելով, ստեղծեցին մի մեծ երկիր: Պարզեցեք նաև, թե ո՞ր թվականից այդ ժողովուրդը կարողացավ ունենալ սեփական ղեկավարություն: Մի տևական ժամանակ նրանց գլխավոր ղեկավարը եղել է հայազգի Լ. Միրզոյանը` ծնունդով ղարաբաղցի: Նման ճշգրտումը կարևոր է ձեր ժողովրդի վաղվա օրվա համար: Այսօր Նազարբաևը հասել է մի այնպիսի խանական դիրքի, որ պահանջներ է թելադրում ձեր իշխանավորներին` գրպանելով հսկայական գումարներ: Աչքի առաջ ունեցեք, որ երբ վերջերս Պուտինը իջավ Բաքու և Գաբալայի հարցում Ալիևից մատ ստացած վերադարձավ, անմիջապես այնտեղ թռան Նազարբաևն ու Էրդողանը, վայրէջք կատարեցին հատկապես Գաբալայում` շնորհավորելու Ալիևի հաղթանակը: Միաժամանակ հայտարարեցին, որ հաջորդ հանդիպումն էլ կազմակերպելու են Ղարաբաղի քաղաքներից մեկում: Սրանք լուրջ մարտահրավերներ են պանթուրանական նկրտումներ ունեցողների կողմից, որ մեր երկու ժողովուրդներին պարտադրում են գերագույն սթափություն:
Զուգահեռ արձանագրենք, որ Լենինն ավելի սոսկալի մարդակերություն հանդես բերեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհը արգելափակող հայ ժողովրդի նկատմամբ: Եվ եթե նա հանդուրժում էր ռուս ժոովրդի գոնե 10 %-ի գոյությունը, հայերը նրա ծրագրով պետք է իսպառ ոչնչանային: Հոկտեմբերյան հեղաշրջումից 13 օր հետո` նոյեմբերի 30-ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմեցին Ռուսաստանի ու համայն աշխարհի մահմեդականներին` հայտարարելով, թե չեն թողնի, որ Թուրքիան մասնատեն, Հայաստանի պաշտպանությունն էլ օրակարգից հանում են: Հունվարի 9-ին հանկարծակի ռուսական զորքերը հանեցին Արևմտյան Հայաստանից` այնտեղ թողնելով ամբողջ զինտեխնիկան ու զինամթերքը, որի առիթով թուրքերը հայտարարեցին, թե տասը տարի իրենց նոր զենք ու զինամթերք հարկավոր չեն: Հայրենիք մեկնող զինվորների հրացաններն էլ Շամխորի մոտ նվիրեցին թաթար չոբաններին` լկտիաբար հայտարարելով, թե այդ չոբանները մահակների զորությամբ զինաթափեցին ռուսական զինվորներին: Ռուսական զորքերին կրնկակոխ` Լենինը Անդրկովկաս մտցրեց սուլթանական զորքեր, որոնք հայոց ցեղասպանությունը շարունակելով` հասան Բաքու և արյան մեջ խեղդեցին Բաքվի կոմունան` Տրոցկու, Ստալինի ակտիվ դերակատարությամբ: Լենինը չէր հանդուրժի Մեծ Թուրանի ճանապարհի հանգուցային այդ կետում մի Կոմունա, որի հիմնական հենարանը 160-հազարանոց հայկական զորքն էր: Լենինը ոչ միայն ոչնչով չօգնեց կոմունային, ոչ միայն կրակների մեջ հայտնված Կոմունայից պահանջում էր զինվորներ .չեխ գերիների ապստամբության դեմ կռվելու, այլև Բաքուն սովից փրկելու համար Հյուսիսային Կովկաս գործուղված կոմունարների հայթայթած սննդամթերքը Ստալինի կարգադրությամբ ուղարկեցին Ցարիցին` Բաքուն թողնելով սովի ճիրաններում:
Այդքան աղետներին դիմակայելով` հայ ժողովուրդը կարողացավ թեկուզ մի բռան չափ տարածքում ձևավորել ինքնուրույն պետականություն: Բայց ահա 1920 թ. ապրիլին 11-րդ բանակը Լենինը հասցրեց Բաքու, օրինականացրեց թուրքերի ստեղծած մահմեդական պետությունը` մայրաքաղաք դարձնելով 3000-ամյա ճանապարհ անցած հայոց Բաքու քաղաքը: Այդքանով չբավարարվելով` կազմակերպեց մահմեդական բազմաթիվ ժողովուրդներ ներկայացնող համագումար, որի գերխնդիրն էր իմպերիալիստական Հայաստանը ծնկի բերելու առաջադրանքը: Նորից թուրքական զորքերը մտան Հայաստան, նորից շարունակեցին իրենց սև գործը Լենինի գործուն աջակցությամբ: Ահա թե ինչու մեր ժողովուրդների բախտից էր, որ Լենինը ժամանակին հրաժեշտ տվեց կյանքին, չնայած բավական ուշացումով:
Վերջացնելով մեր ասելիքը` ցանկանում ենք Ձեզ, հարգարժան Վիկտոր Ակսյուչից, քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք ռուսական մեծ մշակույթը հարստացնելու բնագավառում:


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ