ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Միկոյանից մինչև Ստալին մի «արձանաչափ» քայլ է

Միկոյանից մինչև Ստալին մի «արձանաչափ» քայլ է
06.05.2014 | 12:39

Անաստաս Միկոյանի կերպարն ինձ համար հորս անեկդոտից է սկսվում, որը հիշում եմ փոքր ժամանակներից: ՈՒրեմն` Բրեժնևը հերթական անգամ գնում է արտասահման պաշտոնական այցելության, որտեղ իրեն հարցնում են, թե` «Ձեր երկրում քանի՞ կոմունիստ կա, քանի՞ տուրիստ կա, քանի՞ աֆերիստ կա»: Բրեժնևը չի կարողանում պատասխանել: Վերադառնում, հարցնում է Միկոյանին: Միկոյանն ասում է` «Շատ պարզ է: Մի կոմունիստ կա, դա Լենինն է: Մի տուրիստ կա, դա դու ես: Եվ մի աֆերիստ կա, որը ձեր մեջ գլուխը յոլա է տանում, դա ես եմ»:

Անեկդոտները հենց այնպես չեն ծնվում: Միկոյանը իրականում հենց այդ մարդն էր, ով «գլուխը յոլա էր տանում»` կոմկուսին յուր նվիրվածությունն արտահայտելով նաև հայերի գնդակահարություններին նպաստելով: Մարդը ինչ-որ կերպ պետք է ապացուցե՞ր, որ հավատարիմ էր իրենից վերևում կանգնածներին` դրանով իսկ ապահովագրելով իր իսկ անձի անվտանգությունը խառնակ տարիներին: Վիքիպեդիայում ահա թե ինչ է գրված Անաստաս Միկոյանի մասին. «Հայտնի է նաև Հայաստանում 1500-2000 հայերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային գործիչների և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով, ինչպես նաև Արցախը, Նախիջևանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու անխախտ դիրքորոշումով և պահանջով»: Փաստորեն, 21-րդ դարի Հայաստանի մայրաքաղաքային իշխանությունը որոշում է կայացրել տեղադրել մի մարդու արձանը, ում անունը պետք էր բարձրաձայնել միայն 37 թվի մասին ելույթներում` այլևս կանխելու-բացառելու համար քաղաքական հետապնդումներն ու հալածանքները:
Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ծավալված քննարկումներում ոմանք կարծիք են հայտնել, թե պետք է հարցումներ անցկացնել: Գուցեև վատ չէր լինի, սակայն սոցհարցումներից առաջ նախ պետք է հասարակությանը ներկայացնել Անաստաս Միկոյանի իրական գործունեությունը: Եթե Միկոյանի արձանը, այնուամենայնիվ, տեղադրվի Երևանում, ապա ոչինչ չի խանգարում դրանից հետո Ստալինին էլ «անմահացնել»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ