Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 21-22-ը կանցկացնի «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովի ընթացքում դիտարկվող հարցերը ներառում են հետևյալ թեմաները` «Պատերազմ և ցեղասպանություն», «Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ», «Զինվորական լուսանկարիչները և «մոռացված պատերազմի» կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը», «Պատերազմը և գիտությունը. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում» և այլն։