Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա «փողի» մոտ

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա «փողի» մոտ
11.03.2014 | 12:30

ՀՀ առաջին նախագահ Լևոն Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հնարավոր է հանդիպեն: Համենայն դեպս, նման հայտարարություններ են անում «բարձրաստիճան» ԲՀԿ-ականները և ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Հանդիպման հիմքն էլ դրվել է մարտիմեկյան հավաքին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին փորձեց «կուտ» տալ՝ նրան համեմատելով Իվանիշվիլիի հետ: Մի բան, որ ջղաձգումներ առաջացրեց հենց լևոնական էլեկտորատի ու լևոնամերձ շրջապատի մոտ: Բայց ի՞նչ կարող ես անել՝ Լևոն Տեր-Պետրոսյանին «մի քիչ» փող է պետք և, բնականաբար, Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների վատթարացում: Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունը, ինչ խոսք, զավեշտալի է, բայց ԲՀԿ-ական որոշ շրջանակներ լուրջ են վերաբերվել դրան: Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն էլ էր հայտարարել, թե պատրաստ է կորուստների, միայն չկորցնի ժողովրդի վստահությունը: Ի դեպ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատահական չէր ակնարկել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ ԲՀԿ-ի հանդեպ, քանի որ նա Ծառուկյանին գայթակղում է Իվանիշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկու անունը: Ծառուկյանը, չնայած պահի տակ ոգևորության պոռթկումներին, կարողանում է հարկ եղած դեպքում «ստոպ» տալ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ որոշեց չառաջադրվել կամ, իբրև հավատարմության նշան, տարեվերջին հոտընկայս խմեց Սերժ Սարգսյանի կենացը: Ախր ԲՀԿ առաջնորդը աչքի առաջ ունի վառ օրինակ, թե ինչպես կարող են իշխանությունները վարվել անհնազանդ օլիգարխների հետ՝ ի դեմս Խաչատուր Սուքիասյանի: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի հանուն ընդդիմադիրի պիտակի, որը չնայած բավականին պոպուլիստական է և ականջ շոյող, վտանգել կուտակածը: Ի դեպ, կուտակելու առումով էլ Ծառուկյանը տարբերվում է Իվանիշվիլիից: Վերջինս այլ կերպ է աշխատել գումարները, իսկ Ծառուկյանի փողերը եկեք չհաշվենք: Մանավանդ նրա մայրը՝ տիկին Ռոզան, վաղուց այդ մասին խոսել է մի առիթով շատ հայտնի հարցազրույցում ու հիմնավորել հարկերը չվճարելու պատճառները:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ