Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել 4536 գողացված գտածոներ

Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել 4536 գողացված գտածոներ
07.03.2014 | 11:27

Շվեյցարիան Իտալիային է վերադարձրել գողացված և ապօրինաբար երկիր բերված 4536 գտածո՝ հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության նախարարը։ Վերականգնումը տևել է 13 տարի, գտածոների 68 առարկաներից կազմված վերջին խմբաքանակը երկիր է վերադարձել այս շաբաթ:

Իտալիան Շվեյցարիայից օգնություն է խնդրել 2001թ.-ին, երբ բացահայտվել է ավազակախմբի գործունեությունը, որում ներառված են եղել արվեստի դիլերներ, գործարարներ, բանկիրներ և այլք։ Այդ ժամանակից շվեյցարացիները առգրավել են մոտ 5800 իր, որոնց մեծ մասը հայտնաբերվել է Իտալիայում:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ