Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 
  • Հայոց փառահեղ ընտանիքներից մեկը

    Հայոց փառահեղ ընտանիքներից մեկը

    25.10.2013| 11:44
    Ամեն անգամ որևէ բարերարի անդրադառնալիս ինքս ինձ հարց եմ տալիս` ո՞րն է «բարեգործություն» երևույթի դրդապատճառը, և հազարերորդական անգամ համոզվում` Քրիստոսապաշտությունը և Ազգասիրությունը: Մարդկային արատներից մեկը ագահությունն է, որը տեսականորեն հատնում չունի, բայց այս դրույթը ճշմարիտ է սովորական մահկանացուների, այլ ոչ բարերարների պարագայում: Խարսխվելով վերոնշյալ երկու արժեքների վրա, բարեգործը միաժամանակ ցույց է տալիս, որ ագահությունն էլ սահման ունի. բարերարությունն ինքնին ագահության ու բազմաթիվ այլ արատների վախճանն է:
  • «Երկնքի հետ լինեի»

    «Երկնքի հետ լինեի»

    25.10.2013| 11:08
    Համբարձումից առաջ, երբ Հիսուսն աշակերտներին ասաց, թե ուր է գնում, և որ նրանք գիտեն այդ և «ճանապարհն էլ գիտեն», աշակերտները պատասխանեցին, որ իրենք ճանապարհը չգիտեն, Հիսուս ասաց նրանց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6): Հիսուսն ուզում էր ասել, որ Ինքը նոր ելքի մունետիկն է, Աստված Իրեն ուղարկել է, որ Իր ժողովրդին ազատագրի գերությունից, ինչպես Մովսեսին էր ուղարկել` Իր ժողովրդին Եգիպտոսից հանելու համար:
  • Այսօր ամեն գյադա-գյուդա հրոսակախմբով է ման գալիս, իսկ այն ժամանակ  երկրի առաջին դեմքն ընդամենը մի դուռ բացողով էր շրջում

    Այսօր ամեն գյադա-գյուդա հրոսակախմբով է ման գալիս, իսկ այն ժամանակ երկրի առաջին դեմքն ընդամենը մի դուռ բացողով էր շրջում

    25.10.2013| 00:00
    Հայ կոմունիստ ղեկավարների ճնշող մեծամասնությունն իր փառավոր հետքն է թողել հայ ժողովրդի պատմության մի կարճ հատվածի պատմության մեջ: Այդ նրանց շնորհիվ է, որ ստեղծվեցին Հայաստանի հզոր արդյունաբերությունը, ծաղկուն գիտությունը, արվեստը, գրականությունը, ինտենսիվ զարգացող գյուղատնտեսությունը: Այդ նրանց շնորհիվ էր, որ դաստիարակվեց նոր սերնդի հայ, որի միջից դեն նետվեցին ազգային թերարժեքության բարդույթը և ոչ միայն, իր հայրենիքում, իրեն լիարժեք մարդ զգալու արժանապատվությունը:
  • Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    24.10.2013| 11:02
    Նոյեմբերի 5-6-ը Երևանում կանցկացվի «Թուրքիայի Հանրապետության 90 տարիները. Աթաթուրքից մինչև Էրդողան» խորագրով միջազգային համաժողովը։
  • «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    23.10.2013| 13:38
    2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը:
  • 1915-ին վախճանված մարդը  հանդիպել է Պարույր Սևակի հետ

    1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ

    22.10.2013| 11:57
    Օրերս, Google-ում Պարույր Սևակի մասին հոդվածներ փնտրելիս, մի հղում նկատեցի, վերնագիրը՝ «Ես հանդիպել եմ... Աստծո քարտուղարին»: Հղումով մտա անճաշակ, անթաքույց գավառականություն ճառագող ինչ-որ կայք, ճակատին գրված՝ «Վարդան Հակոբյան. գրող, բանասիրական գիտությունների դոկտոր»: Ախր սա Ղարաբաղի գրողների միության նախագահի անձնական կայքն է: Պարզվում է՝ մարդը հուշեր ունի Սևակի մասին:
  • Հրաժարումն հերոսների ու  հակահերոսների հիերարխիայից

    Հրաժարումն հերոսների ու հակահերոսների հիերարխիայից

    18.10.2013| 11:37
    Վասակ Սյունին դավաճան չէ։ Հինգերորդ դարից մինչև մեր օրերը նրան համարել են դավաճան, որովհետև այդպես հեշտ է եղել իրավիճակը բացատրել, որովհետև երբ արտաքին թշնամիներին չենք կարողանում հաղթել, հնարում ենք ներքին թշնամի, նրան նշանակում մեղավոր: Որովհետև եթե կան հերոսներ, պարտադիր պիտի լինեն հակահերոսներ` մեզ այդպես ենք ընտելացրել ընկալել, բացատրել, ներկայանալ ու ներկայացնել:
  • «Հայրենիքը իմ հոգու»

    «Հայրենիքը իմ հոգու»

    18.10.2013| 11:10
    Դավիթը հռչակում է, որ իր անձը փափագում է Աստծուն, և հոգին ծարավի է նրան: Իսկ Եսայի մարգարեն ասում է, որ իր հոգին «փնտրում» է Աստծուն (Ես. 26.9): ՈՒրեմն, այստեղ առկա է Աստծուն փափագող, ծարավող ու փնտրող հոգի: Այդպիսին են մարգարե բանաստեղծների հոգիները, այդպիսին են սաղմոսերգու Դավթի և Հովհաննես Թումանյանի հոգիները:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում մաս 8-րդ

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում մաս 8-րդ

    18.10.2013| 11:05
    Հունվարի 2-ն էր, երեկոյան ժամը 6-ը: Հանկարծ ներս մտան երեք հոգի` մի կոմիսար ու երկու ռուս զինվոր: «Հայտնում եմ ձեզ, որ չեկայի օրդերով դուք ձերբակալված եք»,- ասաց կոմիսարն ու սկսեց մանրազնին խուզարկել սենյակս: Իմ ու գործավարիս բոլոր առարկությունները, թե իմ հարցը պիտի վերանայվի կենտկոմում, թե ես այժմ հիվանդ եմ, ահա բժշկի վկայականը, թե տանտերը երաշխավորում է մինչև վաղը ինձ իր մոտ պահել և անձամբ հանձնել չեկային և այլն, ապարդյուն անցան, չեկայի հրամայազոր կարգադրությամբ պիտի ձերբակալվեի:
  • «Ո՜վ անճառ Մին»

    «Ո՜վ անճառ Մին»

    15.10.2013| 11:27
    Աստվածապաշտ մարդու վերելքը կախված է նրա մեջ Աստծո կարողության ազատ դրսևորումից: Նրա ներքին կյանքը կախված չէ շրջապատից, ինչ-որ հոսանքներից, որովհետև կյանքը չի առաջանում այդ հոսանքներից, հոսանքներն են առաջ գալիս կյանքից: Կյանքը ուսմունքների արգասիք չէ, ուսմունքներն են կյանքի արգասիք: Աստծո կյանքն է անարգել հոսում բանաստեղծի մեջ և ոչ թե ինչ-որ կրոնական հոսանք կամ ուսմունք: