11.01.2014|
17:07
Հռոմը Հավերժական քաղաք է բազում պատճառներով՝ քաղաքային ամեն քար, հուշարձան, անկյուն մի քանի հազար տարվա պատմություն ունի: Հռոմը անվերջ վերադարձի ցանկություն է առաջացնում բոլոր այցելուների հոգում: Հռոմեացիները պահպանել են բարեկամություն անելու, սիրելու ու անկաշկանդ հաղորդակցվելու դժվար ունակությունը: Աշխարհի պատմությունը Հռոմի պատմությունն է, քաղաքը, որ կառուցել են կայսրերն ու պապերը, պահում է իր գոյության բոլոր վկայությունները՝ սկսած մ.թ.ա. 753 թ. ապրիլից