08.05.2013|
23:25
Է՛, պապ, ի՞նչ ես էդքան տխրում: Կյանք ա, էլի, մի քիչ շատ, մի քիչ քիչ:
Հիշո՞ւմ ես, երեք տարեկան էի, դու Բելառուսիայում ծառայում էիր, մամայի հետ էինք մոտդ: Մի տասը օր մնացինք: Քեզ շատ էի կարոտել, իմ երջանիկ օրերն էին: Հետո, երբ գնացինք, դու շա՛տ էիր տխրել: Չգիտեիր, որ մենք զգում ենք քո տխրությունը: Հետո, հաջորդ օրը հանկարծ սենյակումդ տեսար իմ փոքրիկ կոշիկները, որ ես ու մաման մոռացել էինք. ո՛նց էին արցունքները հոսում դեմքիդ վրայով, ո՛նց էր սիրտդ կտոր-կտոր լինում: Բայց ես էսօր չկամ: Մի քանի օր առաջ որոշեցիր գառաժը կարգի բերել. քեզ էս ու էն կողմ ես տալիս, հասկանում եմ: