27.09.2024|
14:06
Եթե դիտարկենք պաշտոնական վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի 79-րդ՝ «Ապագայի գագաթաժողով» վերտառությամբ անցկացվող Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Բայց հարցեր ծագում են ու՝ բազմաթիվ: Դեռ մի կողմ, որ Նյու Յորքում իր սիրելի «խաղալիքը»՝ հեծանիվը, վարելու ընդմիջումներին ում բռնում, պատմում էր «խաղաղության դարաշրջանի» մասին՝ անկախ նրանից՝ դիմացինին դա որքան է հետաքրքրում: ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ելույթն էլ հազիվ թե կարելի է նրա օգտին գրանցել: Թեպետ, ելույթը առանձին քննարկման նյութ է, և դրան դեռ կվերադառնանք: Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու առանցքային նպատակներից մեկը: Ինչպես հայտնի է, նշված օրը Նիկոլ Փաշինյանը ԱՅՑԵԼԵԼ է թշնամական Թուրքիայի նախագահ Էրդողանին և հանդիպում ունեցել նրա հետ: