ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան՝ պոտենցիալ «տրոյական ձի» BRICS-ում

Թուրքիան՝  պոտենցիալ «տրոյական ձի» BRICS-ում
07.09.2024 | 13:16



Լինում են պատմության շրջադարձային պահեր, երբ տակտիկական լուծումները իրենց հետևանքների հզորությամբ դառնում են ստրատեգիական լուծումների համարժեքներ։

Բայց դա չի բացառում, որ նման հզոր տակտիկական լուծումները ստրատեգիական իմաստով, վերջին հաշվով, սխալ դուրս գան։

Նման հարց է Թուրքիայի BRICS-ին անդամակցելու հարցը, որը Ռուսաստանում ոգևորությամբ ընդունվեց, չնայած նրան, որ որոշ ռուսական անալիտիկների կողմից նա համարվեց որպես պոտենցիալ «տրոյական ձի» կազմակերպության մեջ։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ինքը ևս պառակտվել է այս հարցով, քանի որ այնտեղ կա արևմտամետների շատ հզոր թև, որն իր շահերով ամուր կապված է Արևմուտքի հետ։

Բացի դրանից, միաբևեռ աշխարհից բազմաբևեռին անցում կատարելու հետ կապված, հաճախ հապշտապ փորձեր են արվում չափից դուրս նսեմացնելու Արևմուտքի դերը ժամանակակից աշխարհում, որը, հարցին օբյեկտիվորեն մոտենալու դեպքում, պարզվում է, որ իրականությանը չի համապատասխանում։

Նույնիսկ մակերեսային, բայց անաչառ անալիզը ասում է, որ, եթե ամեն ինչ դնենք մի կողմ և հաշվի նստենք միայն արևմտյան տեխնոլոգիաների հետ, ապա կտեսնենք, որ ամբողջ աշխարհի քաղաքակրթական ներկա պատկերը որոշվում է բացառապես Արևմուտքում ստեղծված տեխնոլոգիական արժեքներով։

Բացառություններ, իհարկե, կան, բայց դրանք ընդհանուր պատկերը փոխել չեն կարող, իսկ կան նաև երկրներ, որոնք պարզապես ներծծված են արևմտյան արժեքներով։

Ռուսաստանն ինքը, իր քաղաքակրթական էությամբ, տիպական արևմտյան երկիր է, մի բան, որը, Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ-ի օրոք, այս կամ այն աստիճանի անցել է նաև տարբեր ժողովուրդների, այդ թվում նաև՝ մեզ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի BRICS մտնելու հարցին, ապա ստրատեգիական իմաստով այն մեծ անորոշություններ է պարունակում Ռուսաստանի համար։

Այնպես որ, ներկա խառը ժամանակներին հատուկ հապշտապ լուծումների փուլը կանցնի, գլոբալ հակամարտության հետ կապված մառախուղները կցրվեն, և կպարզվի, որ Արևմուտքը շարունակում է մնալ աշխարհի դեմքը որոշող քաղաքակրթական առաջնորդներից մեկը, որից մարդկությունը դեռ սովորելու շատ բան ունի։

Տևական անվտանգ ու բարեկեցիկ անմրցակից կյանքը Արևմուտքում, որը նրան որոշ չափով հեռացրել էր իր կենսաբանական հիմքից, կյանքի նոր պայմաններում բնական անցում կկատարի դեպի մրցակցային կյանք, որն էլ, դարձյալ բնականորեն, ամեն ինչ կդնի իր տեղը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 19622

Մեկնաբանություններ