Դեռևս 1880-ական թվականներից Թիֆլիսի զինվորական հոսպիտալին կից գործում էր Կարմիր Խաչի գթության քույրերի Նադեժդինյան համայնքը։
Նրանք հիվանդներին խնամում, հոգ էին տանում թե հոսպիտալում, թե դրանից դուրս, աղքատ ընտանիքներին խնամում անվճար և մեկ օրվա համար վարձատրվում էին 1 ռուբլի։
Նկատի ունենալով գթության քույրերի անմխիթար նյութական վիճակը և նրանց հանրօգուտ աշխատանքը, 1910 թ․ հունվարին Ալեքսանդր Մանթաշյանցը նվիրաբերեց 500 ռուբլի։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ