Ճիշտ քարոզչության մասին մի թարմ օրինակ բերեմ։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը օլիմպիական խաղերում առաջին մեդալն է մեզ պարգևել։
Այս լուրը երկու ձևով հնարավոր է հայտնել։
1. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։
2. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Դե հիմա խոստովանեք՝ ո՞ր տարբերակն է ավելի գրավիչ ձեզ համար, ո՞ր վերնագրով լուրը դուք կկարդաք։ Վստահ եմ, որ մեծ մասին հենց դուր է գալիս օլիմպիական փոխչեմպիոն ձևակերպումը, ինչպես նաև այդ վերնագրով հոդվածն ավելի շատ ընթերցող կունենա։
Ճիշտ այսպես է նաև ռազմական քարոզչությունը։ Պատերազմի ժամանակ մի փոքրիկ, տասը տնտեսություն ունեցող բնակավայրի գրավումը կարող են ներկայացնել, որպես գյուղի գրավում, իսկ մի ամբողջ քաղաքի անկմանը կարող են ասել ՝ ռազմական անհաջողություն։
Քարոզչությունը կարևոր բաղադրիչ է բարոյահոգեբանական կարգավիճակի համար, բայց չպետք է անցնի քարոզչության այն սահմանը, որը կոչվում է սուտ։
Կարեն Հովհաննիսյան