Եթե «Գոյ» թատրոնը ժամանակ ունենար ու փորձերի արանքում քննարկեր ԿԳՄՍ-ի գոյության նպատակահարմարությունը՝ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Այդ թաթարաբարո կառույցը վաղուց նողկանք է հարուցում: Բայց ստացվել է այնպես, որ ԿԳՄՍ-ն է «քննարկում» թատրոնի լինել-չլինելու նպատակահարմարությունը, ու այսօր արդեն՝ լուծարում:
Մեզ մնում է միայն հիանալ թատրոնի մի բուռ կոլեկտիվի համառ ու հուսահատ պայքարով, որն իր պայքարի մեջ մնաց մենակ:
Բացարձակ մենակ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ