Տարիներ շարունակ օպերատիվ կապով հակահայկական հարցերի շուրջ պայմանավորվող ու պայմանավորվածությունները գցելով երկիրը նորանոր աղետների մեջ մտցնող Սամոդուռն իրենով է արել Հայաստանի պառլամենտը, Սահմանադրական դատարանը, իրավապահ համակարգն առհասարակ: Զանգելանից ու Կուբաթլուից հայկական զորքերի հետ քաշման և ադրբեջանցիներին Սյունիք մտցնելու հրամանը չէր մտնում նոյեմբերի 9-ի, առանց այդ էլ խայտառակ պայմանավորվածությունների մեջ:
Այն ձեռք է բերվել օպերատիվ կապով:
Հարցերիցս մեկին ի պատասխան, պառլամենտում հայտարարեց.
-Այո՛, սխալ եմ արել: Կարող էինք չունենալ պատերազմ, կլիներ նույն արդյունքը, բայց առանց զոհերի:
2018 թվին միլիոնավոր մարդկանց է խաբել՝ հեղափոխության իմիտացիա ստեղծելով:
Հետո հազարավոր պատանիների զորակոչել է Աղդամ, Ջաբրայիլ, որպեսզի ավելի ուշ ի լուր աշխարհի հայտարարի, որ ճանաչում է Ադրեջանի տարածքային ամբողջականությունը:
-Ինչու՞ ես այդ դեպքում զորակոչն ուղարկել Ադրբեջան, ինչու՞,-այս հարցը պետք է տային աղանդավորն ու Կաթողիկոսը, տեսուչն ու գողականը:
Բա՞յց… չէ:
Ի դեպ, Պակիստանից, Թուրքիայից ու Արդբեջանից բացի Արցախն Ադրբեջանի կազմում ոչ մի պետություն չէր ճանաչել: Այս շարքին գումարվում է նաև Հայաստանը:
Սա դավաճանություն է:
Միջազգային մասշտաբների հանցագործություն է սա:
Փաշինյան Նիկոլն ու իր բազմաթիվ թիմակիցները գործել են իրենց ասած՝ նախկին թալանչի իշխանության ԱԱԾ վերահսկողության տակ:
Այսինքն, ժողովրդական լեզվով ասած` եղել են նախկին ռեժիմի բոզերը:
Իսկ այդպիսիք, ինչպես գիտեք, չեն կարող իրականացնել հեղափոխություն:
Մի անգամ ասել եմ. անարդարություն կարող է տեղի ունենալ շատերի հետ: Կարևոր է, թե ինչպե՛ս ենք մենք վերաբերվում այդ անարդարությանը: Ինչպե՛ս:
Հարգելի խմբագիրներ, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս անարդարությանը:
Պառլամենտում ընդդիմադիրների համար հատկացված աթոռներին վեր ընկած երեսփոխաններ, իսկ դու՞ք:
Բոյկոտեք Սամոդուռի ասուլիսները:
Ստիպեք, որ տականքին իշխանությունը հանձնած Սերժիկ Սարգսյանը հրապարակի ունեցած կոմպրոմատները:
Վա՛յր դրեք մանդատներդ:
Սա այն է, ինչ գալիս է ձեր ձեռից:
Իսկ եթե չեք ուզում խախտել ձեր կորպորատիվ, թայֆայական, բանդիտական էթիկետը, ուրեմն մարդկանց գլուխը մի՛ տարեք, թե իբր ցավում եք աղետի գոտու վերածված Արցախի համար:
Մի աղետի գոտի էլ կար, որի փլատակների վրա կայացած տականքը ձեզ հետ, կրկնում եմ՝ ՁԵԶ ՀԵՏ, պատգամավոր է հիմա աշխատում:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ