Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Անպաշտպան մնացած երկիր ու հարյուրավոր գեներալներ. Արթուր Համբարձումյան

Անպաշտպան մնացած երկիր ու հարյուրավոր գեներալներ. Արթուր Համբարձումյան
19.10.2022 | 07:31

Դուք գիտե՞ք, թե ինչու հայկական քաղաքների մայթերի վրա այդքան շատ քյաբաբնոցներ ու շաուրմանոցներ կան: Որովհետև մենք մեր քաղաքները չենք սիրում:
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու մեր երկրում փողով ընտրություններ կեղծելը ստացել էր ինստիտուցիոնալ բնույթ: Որովհետև մենք մեզ չէինք հարգում, մեր իսկ ընդունած սահմանադրության վրա թքած ունեինք:


Հայաստանի Անկախության հռչակագի 7-րդ կետում ամրագրված է, որ ընդերքը ազգային հարստություն է և հանդիսանում է ժողովրդի սեփականությունը: Ժողովրդի՞նն էր: Գիտեք՝ ինչու ոչ: Որովհետև փող շատ ենք սիրում:
Բլատով բանակից ազատվելը դարձել էր նորմ: Հետաքրքիր է՝ ինչու՞: 12 հազար քառակուսի կմ. տարածք զբաղեցնող Լեռնային Ղարաբաղն ուներ Երևանի Ավան վարչական շրջանի չափ բնակչություն: Ինչու՞: 34 տարվա ընթացքում Գյումրին այդպես էլ չվերականգնվեց, դեռ հարյուրավոր ընտանիքներ ապրում են տնակներում: Ինչու՞:


44-օրյա պատերազմում ընկած զինվորականների անունները չեն հրապարակվել: Ցուցակները հրապարակելու պահանջով միտինգներ ինչու՞ չկան:
Հայ տնտեսագետներին, ռազմագետներին, քաղաքագետներին թողնես ՝ սպիտակ վերնաշապիկները հագնեն ու հեռուստաընկերությունների տաղավարներում ժամերով վերլուծեն, թե հյուսիսային հոսքերի պայթեցումը ինչ ազդեցություն է թողնելու համաշխարհային տնտեսության վրա, թե նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններն ինչպես են ազդելու ուկրաինական պատերազմի վրա: Սակայն չորս տարի է, ինչ հենց այդ սպիտակ վերնաշապիկավորները միահամուռ լռում են 18 թվին Հայաստանում տեղի ունեցած դավադրության մասին: Ինչու՞: Որովհետև վախերը բռնե՞լ էին:
Կիսատ-պռատ գիտություն, բայց` գիտության այսքան դոկտորներ: Անպաշտպան մնացած երկիր ու հարյուրավոր գեներալներ: Որտեղի՞ց, ինչի՞ համար:


Եվ վերջում. այսքան ինչուների պարագայում մենք ինչու՞ պիտի անկախ և ուժեղ պետություն ունենայինք:

Դիտվել է՝ 15933

Մեկնաբանություններ