Ռուբեն Հախվերդյանի խոսքերը մատի փաթաթան դարձրին։ Ոմանք էլ տաղանդավոր երգչի արվեստն են ուզում հողին հավասարեցնել։ «Էլիտան» երևի ցնծում է՝ թող իրար գզեն, մեզ մոռանան:
Ժողովուրդ, պարզապես ամոթ է։ Մարդու (հատկապես Հախվերդյանի պես՝ տրամադրության մարդու) մի խոսքից համազգային փոթորիկ մի՛ սարքեք։ Կարծում եմ, պետք է որ ավելի կարևոր գործեր ունենաք։ Իսկ ավգյան ախոռը շարունակում է գարշահոտություն սփռել: