Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

«Գաֆէսճեան»-ում ստեղծագործում են երեխաները

«Գաֆէսճեան»-ում ստեղծագործում են երեխաները
25.12.2012 | 20:23

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կազմակերպվում է հատուկ ստեղծագործական ծրագիր երեխաների համար: Ծրագիրը վարելու են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը` օգնելով երեխաներին ստեղծել ամանորյա զարդարանքներ:

Հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` բաժանվելով տարիքային խմբերի՝ երեխաները կաշխատեն տարբեր հանձնարարությունների շուրջ, իսկ ծրագրի վերջում երեխաների աշխատանքներով կզարդարվի Այցելուների կենտրոնում տեղադրված տոնածառը:
Միջոցառումը կկայանա վաղը, ժամը 14:00-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ