«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Խնդիրները լուծելու ամենալավ մեթոդը խնդիրներից փախչելը չէ

Խնդիրները լուծելու ամենալավ մեթոդը խնդիրներից փախչելը չէ
16.11.2023 | 09:16

Նոյեմբերի 23 ին ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստին Նիկոլը հրաժարվել է մասնակցել։Արդեն բոլորին պարզ է, որ նա հետևողականորեն մերժում է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և նույնիսկ Ռուսաստանի հետ բոլոր հանդիպումները։ Այ, որ հանկարծ Բրյուսելից , Փարիզից կամ Վաշինգտոնից են կանչում, չորեքթաթ վազում է։

Բայց խնդիրները լուծելու ամենալավ մեթոդը հաստատ խնդիրներից փախչելը չէ, մի օր դրանք կուտակվելով ավելի մեծ խնդիր են դառնալու:

Բոլորդ հիշում եք ռուսական «Վագների» և նրա ղեկավար հանգուցյալ Պրիգոժինի դեմարշները Պուտինի դեմ. վերջին գործողությունների արդյունքում Պրիգոժինի հետ խնդիրը հարթվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի միջնորդությամբ և բանակցելով։ Թե դրանից հետո Պրիգոժինը ինչ վախճան ունեցավ, երևի չեք մոռացել:

Այսօր, հենց երևի Պուտինի հանձնարարությամբ, Լուկաշենկոն զանգահարել է Նիկոլին, և կան տեղեկություններ, որ նորից Պուտինը Նիկոլի հետ բանակցությունները վստահել է Լուկաշենկոյին ։

Թե ինչով կավարտվի Լուկաշենկո-Նիկոլ Պուտինի նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ