Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«300 փեսացուները»՝ թուրք-ադրբեջանական լրտեսական ծրագրի մաս

«300 փեսացուները»՝ թուրք-ադրբեջանական լրտեսական ծրագրի մաս
09.11.2023 | 06:55

Որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչու է Ռուսաստանը աստիճանաբար թեքվել ու շարունակում թեքվել դեպի Ադրբեջան, անտեսելով ռազմավարական դաշնակից Հայաստանի ազգային ու պետական շահերը, պետք է հասկանանք նաև, թե ինչ պատմություն ունի այդ թեքումը, և ովքեր են կանգնած դրա հետևում։

Մենք ավելի վաղ խոսել ենք «300 փեսացուների» թուրք-ադրբեջանական ծրագրի մասին, թե ինչպես 2000-ականների կեսին Ադրբեջանի 300 գեղեցկադեմ երիտասարդ տղաներ գործուղվեցին Ռուսաստան՝ այնտեղ գործակալական, լրտեսական աշխատանքի։ Որպես մեթոդ, նրանց գործունեության համար Թուրքիայի հատուկ ծառայություններն ընտրել էին Ռուսաստանի ազդեցիկ ընտանիքների աղջիկներին, որոնց սիրահետելով, ադրբեջանցի գործակալները աստիճանաբար մտնելու էին նրանց ընտանիքներ, ապա՝ Ռուսաստանի պետական համակարգ։

Թե քանի հոգու հաջողվեց սիրահետել ռուս ազդեցիկ ընտանիքների աղջիկներին, դժվար է ասել, բայց Ռուսաստանում դեռևս 1990-ականներից գործող երկու ադրբեջանցիներ մեծ ներդրում ունեցան այդ գործում.

Գոդա Նիսանով (Ռուսաստանի անշարժ գույքի վարձակալության թիվ մեկ ընկերության հիմնադիր սեփականատեր, միլիարդատեր, Ադրբեջանի հրեա, համաշխարհային հրեական կոնգրեսի անդամ),

Զարախ Իլիև (Ռուսաստանի հյուրանոցային բիզնեսի խոշորագույն ընկերություններից մեկի հիմնադիր):

Այս երկու ադրբեջանցիների բիզնեսի ու փողերի մասին կարելի է երկար խոսել։ Նրանցից յուրաքանչյուրի ունեցվածքը 2020-ի դրությամբ պաշտոնապես գերազանցում էր 3 մլրդ դոլարը, իրականում շատ ավելի մեծ է։

Երկուսն էլ խոշոր՝ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարում համաշխարհային հրեական կոնգրեսի բյուջեում, որը տարածված է աշխարհի ավելի քան 115 երկրներում և ազդեցության լծակներ ունի կառավարություններում։

Գոդա նիսանովը և Զարախ Իլիևը նաև ակտիվ մասնակցում են Ադրբեջանի օգտին քարոզչությանը և հատկապես Ռուսաստանի կառավարման բարձրագույն օղակներում ստեղծել են ամուր կապեր, ներդրել իրենց մարդկանց, միլիոնավոր դոլարներ են ծախսում չինովնիկներին կաշառելու, տարբեր պետական ու համայնքային կառույցներում ներդրումներ անելու վրա։

Նրանց հաջողվել է ընտանեկան մտերիմ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ, որոնք իրենց հերթին մեծ ազդեցություն ունեն նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։

Սա թուրք-ադրբեջանական ծրագրի ընդամենը փոքր մակերեսային մասն է։ Կան բազմաթիվ այլ գործիչներ ու ագենտուրա, որոնք ոչ միայն տեղեկատվության հավաքագրում և մշակում են իրականացնում Ռուսաստանում, այլև մտել են այդ երկրի ազդեցիկ ընտանիքներ ու ակտիվ գործ են անում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ