Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Օգտվում են երկրի համար ծանր ժամանակներից

Օգտվում են երկրի համար ծանր ժամանակներից
30.12.2022 | 11:11

Այնքան հեշտ է մարդկանց մեջ խուճապ ու տագնապ տարածել, վատատեսական մտքեր ասել ու ինքնահաստատվել կամ այդկերպ ամեն ինչից տեղյակ մարդու տպավորություն ստեղծել։
Մեր իրականության մեջ այդպիսի մարդիկ շատ կան։ Մարդիկ, որոնք կյանքում որևէ լուրջ հաջողություն չեն ունեցել, որևէ լուրջ ծանոթություն չունեն կամ որևէ ուղղակի չարացած են իրենց անհաջողությունների համար, սկսում են օգտվել երկրի համար ծանր ժամանակներից ու հրապարակային խոսքի հնարավորությունից՝ տարածելով այնպիսի մտքեր, որոնք թեպետ իրականությունից հեռու են, բայց հետաքրքրություն են ձևավորում այն արտահայտողի շուրջ։


Այդպիսի մարդիկ չեն մտածում հայրենիքի, պետության, հայրենակիցների մասին։ Այդպիսի կեղծիքներ տարածողների մտքին միայն մեկ բան է՝ հետաքրքրություն սեփական անձի շուրջ, գուցե շատ դիտումներ ու լայքեր։ Մնացածը, թե ինչ կլինի մարդկանց հոգում ու ինչքան տագնապ կապրեն, ամենևին հետաքրքիր չէ։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 17466

Մեկնաբանություններ