Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդ

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդ
22.01.2013 | 00:50

Ֆեյսբուքում տարածում գտած «Յա Գարեգին Նժդե» տեսահոլովակի տարածումը վկայում է այն մասին, որ իրեն ընդդիմադիր անվանող հասարակության մի որոշ զանգված այնքան է տարվել ՀՀԿ-ին քլնգելով, որ մի պահ մոռացել է այն մասին, որ Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, նա մերն է, ժողովուրդ, բոլորինս է: Դուք կարող եք չսիրել Ֆիլմի ռեժիսորին, չհավանել արդեն նկարահանած ֆիլմի որակը, սակայն դա ամենևին էլ իրավունք չի տալիս ծաղրի առարկա դարձնել ազգային արժեքը:
Նույն տրամաբանությամբ` ՖԲ-ում հայտնի մի ֆեյք երկու օր առաջ ջանասիրաբար դեմոտիվատոր էր տարածում Սասունցի Դավթի արձանի վրա էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմքի հարմարեցված պատկերով: Չհարգելի ֆեյք, «Սասունցի Դավիթ» էպոսը բազում սերունդներ է կրթել և մեծացրել, եթե նպատակդ Վարդան Սեդրակյանին ծաղրելն էր, ապա. «Դու ոնց որ լրիվ սաղ խառնել ես»:
Եվ վերջապես, որոշ ակտիվիստներ այնքան են «հիպերակտիվացել», որ իրենց գրառումներով, կարծես թե, կրկին փորձում են շունչ հաղորդել «ղարաբաղցի-հայաստանցի» երբեմնի անհեթեթ խոսակցություններին: Հարգելիներս, հայը հայ է, և, ըստ տեղայնության, ազգի տարանջատումներն անթույլատրելի են: Դուրս եկեք «Այս հրապարակում, դավաճան չկա» կլիշեից, դավաճաններ չկան նաև «այս հրապարակից» դուրս:

Հ.Գ. Այն մարդը, որը չի կարողանում սպանել իր ներսի տականքին, դառնում է տականք ու հեղինակազրկում է ոչ միայն իրեն ու իր տեսակին, այլ նաև փորձում է իր կեղտով անարգել ազգային արժեքները: Եվ վերջապես, այն մարդը, ով սկսում է «կայֆավատ» լինել թե՛ մշակութային, թե՛ արվեստի, և թե՛ ազգային իդենտիկության արժեքների վրա, նրա արյունը հաստատ պետք է ստուգել:

Դիտվել է՝ 4232

Մեկնաբանություններ