Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ-«Բոլոր բակերը բարեկարգելու ենք»

Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ-«Բոլոր բակերը բարեկարգելու ենք»
08.11.2012 | 13:39

«Բոլորդ կհիշեք, թե ինչպես 8–ամյա Աշոտիկն ու նրա ընկերները ինձ նամակ էին ուղարկել ֆուտբոլի խաղադաշտ ունենալու խնդրանքով, և այսօր արդեն նրանց երազանքը դարձավ իրականություն։ Քաղաքի բոլոր երեխաներն են այսօր արդեն իսկ այդ ցանկությամբ դիմում, և ես, որպես Երևանի քաղաքապետ, խոստանում եմ Երևանի բոլոր երեխաներին, որ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգելու և հանձնելու ենք իրենց»,-ֆեյսբուքյան իր էջում երևանցի երեխաներին խոստանում է Տարոն Մարգարյանը:
Անկեղծորեն ուզում ենք հավատալ քաղաքապետի խոստմանը, ընդամենը ևս մեկ անգամ հիշեցնելով, որ, ինչպես թատրոնն սկսվում է հանդերձարանից, քաղաքան էլ բակից է սկսվում:

Դիտվել է՝ 5322

Մեկնաբանություններ