22.05.2023|
22:41
Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ԱԺ խմբակցություններին, հավասարապես՝ խմբակցությունների խիստ բարեկեցիկ և նվազ բարեկեցիկ անդամներին, և այլն: Վերաբերում է մտավորականներին, արվետի մարդկանց, հանրային հեղինակություն վայելող դեմքերին: Վերաբերում է հասարակությանը՝ ամբողջությամբ: