21.01.2021|
11:24
Մեծագույն, անասելի ցավով եմ գրում այն մասին, թե ինչպես է իմ երկրի ղեկավարը (այս բառն էլ եմ ցավով օգտագործում) արտահայտվում հայոց հնագույն բերդաքաղաքի մասին: Մեր զմրուխտե ոստանը, մեր իղձերի մարմնացումն այսօր թշնամու վերահսկողությանն է անցել, որովհետև իմ երկրի ապաշնորհ ղեկավարությունը հանդգնում է, կրկնում եմ, հանդգնում է հարց բարձրացնել՝ «վերջին տարիներին Շուշին թշվառ ու դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»: