-
31.01.2021|
21:02
Ախալքալաքի կենտրոնում այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել, հայտնում է aliq.ge-ն: Բնակիչները պահանջում են վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքներն ու բացել վրաց-հայկական սահմանը:
-
31.01.2021|
21:01
Այսօր Մոսկվայում եւ ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Հունվարի 23-ի ակցիաներից հետո կազմակերպիչները հայտարարել էին մեկ շաբաթ հետո նոր ակցիաների մասին։
-
31.01.2021|
20:59
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գտնում է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է երկխոսություն ծավալեն, սակայն համագործակցության ներուժը «աղբամանն են նետել»:
-
31.01.2021|
20:58
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) արձանագրել է թուրքական ռազմամեքենաների նոր շարասյան մուտքը Սիրիայի տարածք
-
31.01.2021|
20:55
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
-
31.01.2021|
20:54
Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հստակ ձևակերպի երկրի արտաքին քաղաքական կուրսը, քանի որ Միացյալ Թագավորությունը և ԵՄ-ի, և ԱՄՆ֊ի հետ մերձավոր դաշնակից միաժամանակ լինել չի կարող, բրիտանական
The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
-
31.01.2021|
20:50
Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը:
-
31.01.2021|
20:49
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի հարցերով, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ, և ցանկանում է շարունակել երկխոսությունը՝ հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
-
31.01.2021|
20:48
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նախիջևանում, հանդիպում է ունեցել Ինքնավար Հանրապետության Գերագույն վեհաժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: «ԻՍՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ, նախարարը հանդիպման ժամանակ շեշտել է, որ շրջանի դերակատարությունը կենսական նշանակություն է ունենալու Կովկասի տարածաշրջանի համար:
-
31.01.2021|
20:46
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ՝ գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։