ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ձգձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը

Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ձգձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը
29.05.2024 | 08:40

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը գտնվում է շրջադարձային փուլում և, ըստ էության, թևակոխում է իր վերջնական փուլ։

Սրբազանը առաջ է քաշել վարչապետի հրաժարականի պահանջը և պարբերաբար հանրային ելույթներով նախաձեռնում է հանդիպման իր հրավերքը` քննարկելու հրաժարականի պայմանները։ Այս պահին վարչապետի կողմից դեռ որևէ արձագանք կամ հայտարարություն չկա (իշխող ողջ քաղաքական ընտրանին շարունակում է ռազմավարական լռություն պահպանել)։ Շատ կարևոր է ըմբռնել, որ որքան ժամանակն անցնում է, այնքան նվազում է կառավարության ղեկավարի լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Ուստի հանդիպման ձգձգումն ու անլուր հետաձգումը միայն թուլացնում է գործող վարչապետի դիրքերը։

Մյուս կողմից՝ քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնելու ռեսուրսները անսահմանափակ չեն, թեև այդ ակցիաների մասնակիցները ցուցաբերում են համբերատարություն, հետևողականություն ու բավարար ոգևորություն։

Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ Սրբազանի և վարչապետի հանդիպումն անխուսափելի ուղու վրա է, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի և՛ իշխանությունների, և՛ այն մարդկանց համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են այս պայքարում, հետևաբար՝ ամբողջ ժողովրդի ու պետության համար։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ