ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լրատվականները ողողված են «Իրանը գլխատվեց» վերտառությամբ նյութերով

Լրատվականները ողողված են «Իրանը գլխատվեց» վերտառությամբ նյութերով
21.05.2024 | 07:51

1999 թվականին նույն հարվածը հասցվեց Հայաստանի պետականությանը:
Սակայն, ի տարբերություն մեզ, Իրանում ոչ ոքի մտքով չանցավ միանգամից թևերը քշտած դավադրությունը փնտրել ներսում ու որպես մեղավոր նշանակել սեփական պաշտոնյաներին:
Իրանցիները, ի տարբերություն մեզ, գիտեն իրենց պետականության թշնամիներին:
Իսկ մենք տարիներով, մինչ օրս թունավորեցինք մեզ տարատեսակ բեսեդկեքի բամբասանքներով ու ասեկոսեներով, Պողոսը Պետրոսին մատնանշեց, և՛ հակառակը:
Եվ դա բերեց հասցրեց այս օրվան, երբ պետության մեջ սկսեցին ուղնուծուծով իրար կասկածել, մինչև հոգու խորքը ատել ու պիտակավորել, մինչև իսկ միմյանց մահը ցանկանալ` այդպիսով պառակտելով ու թուլացնելով պետությունը:
Ինչի վերջնարդյուքում թշնամին ներսից օկուպացրեց երկիրն ու տիրացավ պետական կառավարմանը:
Հասան նրան, որ հայը մոռացած իր իրական թշնամուն, այսօր պատրաստ է իր չ՛սիրած հայրենակցին հանձնել թշնամուն` նրա սիրտը շահելու ու բարեկամանալու ակնկալիքով, սեփական երկրից էլ այդպիսով վրեժ լուծելու մղումով:
Հենց դա է պատճառներից մեկը, որ Իրանի Պահապանների կորպուսը երկրի սահմաններից դուրս անգամ, մինչև Լիբանան, Եմեն ու Տաջիկստան պաշտպանում է իր երկրի պետական շահերը:
Իսկ մեր ուժայինները սեփական երկրի ներսում անգամ թշնամի երկրի շահերն են պաշտպանում արդեն` անտարբեր կամ որ ավելի վատ թշնամաբար տրամադրվելով սեփական պետության քաղաքացիների հանդեպ:
Մեր ժողովրդի մեջ լայն ՀԱՇՏՈՒԹՅԱՆ անհետաձգելի մեսիջը հենց այս իմաստով ՊԵՏՈՒԹՅԱՆ անկումը կանգնեցնելն է:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ