ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խնդիրներ են ստեղծվելու ոչ միայն էներգետիկ անվտանգության համակարգում

Խնդիրներ են ստեղծվելու ոչ միայն էներգետիկ անվտանգության համակարգում
22.04.2024 | 22:02


Տավուշի ուղղությամբ անվտանգային կոլապսը համակողմանիորեն գնահատելու համար անդրադառնանք նաև գազի մատակարարման խնդրին:

Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքները շրջանցելու նպատակով որոշում կայացվի Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազամուղի լոգիստիկան փոխելու վերաբերյալ, ապա հարց է ծագում, թե որքա՞ն գումար դա կպահանջի, ու ի՞նչ ազդեցություն դա կունենա մեր էներգետիկ համակարգի և, առհասարակ, տնտեսության վրա:

Իհարկե, նման գնահատական տալու համար դեռևս տվյալները շատ քիչ են: Մի բան է հստակ, որ նման վերադասավորումները ոչ միայն վտանգելու են մեր էներգետիկ անվտանգությունը, այլև խնդիրներ են ստեղծելու սոցիալ-տնտեսական համակարգի համար:

Հիմա որոշ մոտավոր ու խիստ նախնական կանխատեսումներ:

Կոպիտ հաշվարկներով՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է լինելու մոտ 10 կմ երկարությամբ շրջանցող գազամուղ կառուցել: Հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար:

«Գազպրոմի» տվյալներով՝ նման բնակլիմայական պայմաններում ու նույն թողունակությամբ գազամուղի 1 կմ-ի արժեքը տատանվում է 2,5-3,3 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:

Բնականաբար, այդ ներդրումները չեն արվելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից, որի 2020-2025 թթ. ներդրումային ծրագիրն արդեն հաստատված է ՀԾԿՀ կողմից ու կյանքի է կոչվում: Էլ չեմ խոսում ընկերության առկա ֆինանսական խնդիրների մասին:

Մեծ հավանականությամբ, պետական բյուջեի միջոցներից վարկ կտրամադրվի: Վարկ, որի մարումն ապահովելու համար արդեն ոչ թե գազատրանսպորտային օպերատորը, այլ հենց կառավարությունն է առաջարկելու գազի սակագները բարձրացնել:

Դրա նախադրյալները կան: Հիշեցնեմ, որ 2020-ին, հրաժարվեով ռուսական վարկից, կառավարությունը ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար հատկացրեց բյուջետային վարկ, որի բեռը սակագնի վրա այս պահին կազմում է մոտ 3 դրամ:

Մի խոսքով, չգիտեմ՝ կուրախանա՞ք ձեզանից 50 մ հեռավորության վրա ադրբեջանցի տեսնելու առիթով, թե ոչ, բայց հաստատ կարող եմ ասել, որ այս ամենի արդյունքում ավելի բարձր սակագին ենք վճարելու:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 4658

Մեկնաբանություններ