ՈՒղիղ մեկ տարի առաջ կատարված այս հայտարարությունը խիստ արդիական է:
Աշխարհում վաղուց ընթանում է գաղափարական պատերազմ, ու մենք ակամա մասնակցում ենք այդ պատերազմին և չունենալով փիլիսոփայորեն ու գիտականորեն հիմնավորված գաղափարախոսություն և արժեհամակարգ, խայտառակ ձևով պարտվում ենք կյանքի բոլոր ոլորտներում:
Տարիներ շարունակ բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ` մեր Հայրենիքը շատ ավելի է վտանգված, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Հայաստանը վեր է ածվել`
1. Ճշմարտության գերեզմանոցի:
2. Գիտելիքի անապատի:
3. Նյութապաշտական ճահճի:
Եթե երկրում տեղի ունեցող գործընթացները շարունակվեն նույն ձևով, Հայաստանն էլ կարժանանա Արցախի ճակատագրին: Իսկ մենք պետք է փրկենք Հայաստանը, ներառյալ` Արցախը:
Հայտարարություն. անհրաժեշտ է ստեղծել փրկության կոմիտե:
Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ