Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Եթե աշխարհում սրբապղծությունների մի տասնյակ կազմվեր, նույնասեռականների ամուսնությունն օրհնելու Վատիկանի թույլտվությունը տեղ կգտներ դրանում

Եթե աշխարհում սրբապղծությունների մի տասնյակ կազմվեր, նույնասեռականների ամուսնությունն օրհնելու Վատիկանի թույլտվությունը տեղ կգտներ դրանում
21.12.2023 | 18:50

Վատիկանը կաթոլիկ հոգևորականներին պաշտոնապես թույլատրել է օրհնել նույնասեռական զույգերին

Բա թե մարդու իրավունքներ, հարգանք մարդու աստվածատուր ազատ կամքի նկատմամբ, ֆլան- ֆստան… Կղերները, ինչպես ասում են, արդեն համը հանել են, ծպտյալ մասոնների, սատանայապաշտների ու Սատանայի ծառաների դիմակը պատռելու ժամանակը եկել է, որ եկեղեցում էլ խցկված լինեն, որ դավանանքին և ուղղությանն էլ պատկանեն:

Բա՛վ եղավ արդեն:

Մասոններն իբրև տրոյական ձի, իբրև հինգերորդ շարասյուն, վաղուց սողոսկել են աշխարհի տարբեր հոգևոր կառույցներ և իրենց սև գործն են անում, հիմա, թերևս, ավելի բուռն ու բացահայտ կերպով: Կործանարար հոգևոր հաշիշ են տվել մարդկությանը Աստվածաշնչի իրենց սուտ մեկնություններով: Սու՛տ է, լկտիաբար ստում են ու հրեշավոր կեղծում, թե Աստված մարդուն ազատ կամք է տվել կամ կամքի ազատություն իբրև ընտրության բացարձակ ազատության իրավունք: Տվել է ազատություն, բայց այն բացարձակ չէ, սահմանափակված է աստվածային, քրիստոնեական, բարոյական օրենքներով ու սկզբունքներով: Որտեղ ազատ կամքը հակասում է դրանց, դեմ գնում Աստծուն, աստվածայինին, քրիստոնեական բարոյականությանը, մարդկայինին, մարդ կոչմանը, մարդու առաքելությանը, որտեղ այն վերածվում է չարիքի, այնտեղ վերջակետված է այդ ազատությունը՝ գոյություն չունի կամքի ազատություն:

Ինչպես տեղեկացրել է ABCnews-ը՝ հղում կատարելով Վատիկանի վարդապետական հարցերով վարչության ս.թ. դեկտեմբերի 18-ի հայտարարությանը, Վատիկանը կաթոլիկ հոգևորականներին պաշտոնապես թույլատրել է օրհնել նույնասեռական զույգերին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն էլ պաշտոնապես ստորագրել է կաթոլիկ քահանաների կողմից նույնասեռ զույգերին օրհնելու թույլտվությունը, ինչը արմատական փոփոխություն է Վատիկանի քաղաքականության մեջ:

Վատիկանն այսպիսով, անկախ թույլտվության հռչակագիրը մանրամասնող վերոնշյալ հայտարարությունում առկա մանիպուլյացիոն բացատրություններից, այլևս ոչնչով չի տարբերվում նման հարցերում, մեղմ ասած, խայտառակ և իրեն քրիստոնեությունից դուրս դնող դիրքորոշմամբ հայտնի Անգլիկան եկեղեցուց:

Վատիկանը, իբրև հիշյալ թույլտվության պատճառաբանություն, հայտարարել է, թե եկեղեցին «ընդլայնել ու հարստացրել» է իր ըմբռնումն օրհնության վերաբերյալ: Չէ՛, մի չէ՛… Տեսեք, թե ինչ են մոգոնել: Այսպիսի խայտառակ, հակաաստվածային ու հակաբարոյական գյուտ անելու փոխարեն, Վատիկանն ու Հռոմի պապը թող ընդլայնեն ու հարստացնեն իրենց ըմբռնումը քրիստոնեության ու բարոյականության վերաբերյալ, որոնցից, փաստորեն, չափազանց հեռու են գտնվում:

Ի՞նչ է նշանակում այն բացատրությունը, թե կաթոլիկ եկեղեցին «ընդլայնել ու հարստացրել» է իր ըմբռնումն օրհնության վերաբերյալ:

Օրհնությունը, ըստ Վատիկանի, ձևական, ստից մի բա՞ն է, տված-չտված՝ մի հաշի՞վ, հետևաբար կարելի է նույնիսկ նույնասեռական զույգերի՞ն տալ այդ օրհնությունը: Եթե սա նկատի ունեն, թող բացահայտ հայտարարեն, բայց այդ դեպքում դարձյալ պնդելու են՝ ո՛չ, քանի որ, ամենից զատ, կա նաև խնդրի բարոյական կողմը:

Ի վերջո, նույնասեռական զույգերի ամուսնությունն օրհնելը կարող է ընկալվել ու մեկնաբանվել նաև որպես այլասերվածության չդատապարտում և նույնասեռականների ամուսնությունների խրախուսում:

Վատիկանում ինչպե՞ս կարող էին չգիտակցել, որ կաթոլիկ հոգևորականները նույնասեռականների ամուսնությունն օրհնելով, օրհնելու են նաև դեպի Սոդոմ ու Գոմոր, դեպի առնվազն հոգևոր կործանում տանող ճանապարհը, օրհնելու են նույնասեռականների ամուսնությամբ Աստծո պատվիրած սերնդագործության դադարումը, նույնասեռականների կողմից որդեգրվող կամ որդեգրվելիք երեխաների այլասերումը կամ, առնվազն, հոգևոր, բարոյական խեղումը: Ինչպե՞ս կարող էին չգիտակցել, որ այդ օրհնանքն ընդունելի չի լինելու Աստծո կողմից և հարուցելու կամ բորբոքելու է նրա զայրույթը:

Նույնասեռական զույգերին, այսինքն՝ այլասերվածներին, օրհնելու Վատիկանի պաշտոնական թույլտվությունը նույնն է, ինչ ընդունելը, թե նույնասեռականները և, ընդհանրապես, ԼԳԲՏ- ները (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) կարող են քրիստոնյա լինել, թեև իրենց քրիստոնյա հորջորջած, դրանով կարծես Քրիստոսին ու քրիստոնյաներին ծաղրած այդպիսի սրբապիղծ ստահակներ կան:

«Նոր սերունդ» ՀԿ-ի կազմակերպմամբ նրանք նույնիսկ փորձեցին 2018 թ. նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, այսպես կոչված, «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորում, ինչը հանրային բողոքի արդյունքում չեղարկվեց:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, խնդրում ու հորդորում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և անձամբ նրա առաջնորդին, ի հարգանք և ի հավատարմություն քրիստոնեական ճշմարիտ դավանանքի, համապատասխան գնահատական տալ Վատիկանի վերոնշյալ որոշմանը, ինչպես նաև խզել միջեկեղեցական շփումները և հարաբերությունները Վատիկանի և Հռոմի պապի հետ երկկողմ և բազմակողմ բոլոր մակարդակներում, քանի դեռ վերոնշյալ թույլտվությունը չի չեղարկվել:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ