38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլի իշխանության առողջապահության պարագայում վարակները ոչ միայն կհասնեն Հայաստան, այլև կարող են ունենալ տխուր հետևանքներ

Նիկոլի իշխանության առողջապահության պարագայում վարակները ոչ միայն կհասնեն Հայաստան, այլև կարող են ունենալ տխուր հետևանքներ
15.12.2023 | 16:24

Հատկապես նկատի ունենք Mycoplasma pneumoniae միկրոօրգանիզմի կողմից հարուցվող և հիմնականում երեխաների շրջանում միկոպլազմային թոքաբորբ առաջացնող միկոպլազմային վարակը, քանի որ առնվազն հոկտեմբերից սկսած, SARS-CoV-2- ը կամ, ավելի ճիշտ, կորոնավիրուսի ինչ- որ նոր շտամ, ինչպես նաև գրիպը և այլ սուր շնչառական վիրուսային վարակներ ոչ միայն Հայաստանում են, այլև մեծ տարածում ունեն, թերևս, համաճարակի մասշտաբի, բայց իշխանությունների կողմից պաշտոնապես չհայտնվող:

Ռուսաստանի շրջաններն արդեն նախազգուշացրել են Մոսկվայից վարակների ալիքի մոտենալու մասին: Այն վարակիչ հիվանդությունների ալիքը, որը սկսվել է գրանցվել ՌԴ մայրաքաղաքում, մեկ ամսվա ընթացքում կհասնի երկրի շրջաններ։ Նման կանխատեսում, Life.ru– ի փոխանցմամբ , արել է իմունաբան և բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։

«Ամենայն հավանականությամբ, ներկայիս իրավիճակը, որը մենք հիմա տեսնում ենք, դեկտեմբերին դեռ մեկ շաբաթով, առավելագույնը՝ երկու, աճ կտա, իսկ հետո անկում կլինի։ Բայց կարճատև՝ մի երկու շաբաթ, իսկ հետո նորից կսկսվի հիվանդացության աճը։ Այն տեղի է ունենում և՛ Մոսկվայում, և՛ արդեն, կամաց- կամաց, շրջաններում»,- ասել է Կրյուչկովը Ura.ru հետ զրույցում և հավելել, որ հունվարի կեսերին շրջաններում կարող է հայտնվել «ինչ-որ բան, որը դեռ չի եկել Մոսկվայից»:

Այս դեպքում, բնականաբար, առաջացող հարցը՝ ի՞նչ կարող է հայտնվել և որտեղի՞ց, արդյոք խոսքը նոր վիրուսի կամ վարակի՞ մասին է, ցավոք, տվյալ հրապարակման մեջ չունի իր պատասխանը:

Իմունաբանի խոսքով՝ շատ հավանական է, որ մարզերում հիվանդացության ամենամեծ աճը տեղի ունենա հունվարի կեսերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածում և, հնարավոր է, մարտի սկզբին: Կրյուչկովը նշել է, որ ներկայումս Ռուսաստանում նոր կամ նախկինում անհայտ վարակներ չեն գրանցվում։ Կան կորոնավիրուս, սուր շնչառական վիրուսային վարակ (ОРВИ), գրիպ, ինչպես նաև միկոպլազմային վարակ՝ հարուցված Mycoplasma pneumoniae միկրոօրգանիզմի կողմից: Այն հանգեցնում է թոքաբորբի և տարածվում է հիմնականում երեխաների շրջանում։ Առաջացած հիվանդության դեպքում նկատվում է միջին կամ բարձր ջերմություն։

Թեև Կրյուչկովը նշել է, որ ներկայումս Ռուսաստանում նոր կամ նախկինում անհայտ վարակներ չեն գրանցվում, ինչը նշանակում է, որ Mycoplasma pneumoniae միկրոօրգանիզմի հարուցած ու, հատկապես, երեխաների շրջանում ընդհուպ միկոպլազմային թոքաբորբի հանգեցնող միկոպլազմային վարակը նույնպես նոր չէ, նախկինում ՌԴ- ում գրանցվել է, սակայն դժվար չէ հասկանալ, որ խոսքն այս դեպքում Mycoplasma pneumoniae միկրոօրգանիզմի կամ միկոպլազմային վարակի նոր՝ մուտացված տեսակի մասին է, քանի որ, ինչպես նշել է գիտնականը, այն դեղակայուն է, հակաբիոտիկների ազդեցությանը դժվար ենթարկվող:

«Միկոպլազման ավելի պաշտպանված է դարձել հակաբիոտիկների ազդեցությունից,- հայտարարել է Կրյուչկովը:- Այսինքն՝ այն բուժելը դարձել է ավելի դժվար. Ստացվում է այսպիսի հավաքովի սոլյանկա՝ միկոպլազմային վարակի, SARS-CoV-2- ի, գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների ընդհանուր հիվանդացության վրա մեծ ազդեցությամբ»:

Նույն հրապարակմամբ տեղեկացվել է նաև, որ այժմ Ռուսաստանում առաջին անգամ գրանցվում է ինչպես գրիպով, այնպես էլ կորոնավիրուսով հիվանդացության միաժամանակյա աճ։ Բացի այդ, երկրում ի հայտ են եկել միկոպլազմային թոքաբորբի մի քանի դեպքեր, որոնք կոչվում են նաև չինական «հակառակ թոքաբորբ»: Շարունակվում է նաև սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդության դեպքերի աճը։

Ընդգծենք, որ Կրյուչկովի նշած տարօրինակ անվամբ թոքաբորբի հիշյալ դեպքերը նույնպես նոր են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում և աշխարհում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը Պենտագոնի կողմից ֆինանսավորվող, ուղղորդվող ու հսկվող այս կամ այն կենսալաբորատորիայում ստեղծված, այսինքն՝ արհեստականորեն մուտացված ախտածնի հարուցած հիվանդության մասին է:

Ավելի վաղ նույնպես հայտնվել էր, որ Ռուսաստանում SARS-CoV-2- ով հիվանդացության աճ է գրանցվել: Ինչպես դեկտեմբերի 5- ին տեղեկացրել է «РИАНовости»- ին , Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերը դրան նախորդած վերջին շաբաթվա ընթացքում աճել են 22,8 տոկոսով: Այս մասին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

«Անցած շաբաթվա ընթացքում (նոյեմբերի 27- ից դեկտեմբերի 3- ը.- Ա.Հ.) նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 66,92 և նախորդ շաբաթվա համեմատ աճել է 22,8 տոկոսով: Հիվանդացության աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 73 սուբյեկտներում, այդ թվում 29 մարզերում ավելին, քան երկրի միջինը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Տեղեկացվել է նաև, որ նույն ժամանակաընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացվել է կորոնավիրուսով հիվանդ 8981 մարդ, ինչը նախորդած շաբաթվա համեմատ աճել է 12% – ով։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ