Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կա՛մ ընտրում ես պետությունը, կա՛մ՝ նիկոլին. այլ տարբերակ չկա

Կա՛մ ընտրում ես պետությունը, կա՛մ՝ նիկոլին. այլ տարբերակ չկա
24.09.2023 | 17:26

Նիկոլի վերջին ելույթի քողարկված հաղորդագրությունը սա է: Հերթական անգամ ձախողել եմ դիվանագիտական աշխատանքը, ինչպես լայն միաջազգային հանրության հետ, այնպես էլ, մասնավորապես, Ռուսաստանի հետ: Ձախողել եմ այնպես, որ մեծ հավանականությամբ շուտով թշնամին կհարձակվի մեզ վրա, նաև ռուսների թողտվությամբ կամ գուցե հրահրմամբ: Եվ քանի որ ես պետք է պատասխանատվությունից հերթական անգամ թռնեմ, ապա այս ամենի մեղավորը այն մարդիկ են, որոնք ուզում են ինձ իշխանությունից հեռացնել, և ես նրանց կանվանեմ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու թեզի աջակիցներ, իսկ ինձ ու իմ աջակիցներին կանվանեմ անկախականներ՝ հերթական անգամ պառակտելով հայ ազգին և դրանով կխուսափեմ պատասխանատվությունից:

Սա է թաքնված Նիկոլի հաղորդագրության տակ: Նա հերթական անգամ ձախողում է մեր բոլորի, մեր պետության անվտանգության ապահովումը, հետևաբար, նա պետք է գնա:

Նա պետք է գնա, որովհետև չի կարողացել, ավելի ճիշտ, չի ուզել ապահովել Հայաստանի անձնագիր կրող քաղաքացու անվտանգությունը: Սա է անկախության միակ երաշխիքը՝ երբ պետության ղեկավարությունն անում է ամենը, որ քաղաքացին լինի անվտանգ, հետևաբար՝ անկախ:

Իսկ ինչ է արել Նիկոլը. Մեզանից գանձած հարկերով, մեր անվտանգությունը ուժեղացնելու փոխարեն, քանդում է այդ անվտանգությունը, պառակտում է մեզ, թշնամանք է սերմանում մեկս մյուսի նկատմամբ, փչացնում է բոլոր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հատկապես՝ տարածաշրջանի «ոստիկան» Ռուսաստանի հետ: Իսկ ինչ է հաջորդելու սրան. Եթե մենք չենք փոխում նիկոլին, և բերում իշխանություն, որ կաշխատի մեր անվտանգության և անկախության համար, ապա կկորցնենք և՛ մեր պետությունը, և՛, հավանաբար, մեր գոյությունն այս տարածաշրջանում:

Այսքանը:

Ընտրություն անողը դու ես, կա՛մ ընտրում ես պետությունը, կա՛մ՝ նիկոլին. այլ տարբերակ չկա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ