Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ձեր աշխատասենյակների պատուհաններից դուրս նայեք, տեսեք թե ինչ են անում մեր հայրենիքի հետ

Ձեր աշխատասենյակների պատուհաններից դուրս նայեք, տեսեք թե ինչ են անում մեր հայրենիքի հետ
22.09.2023 | 18:55

Փողոցային պայքարը բարդ է ու վտանգավոր, հիմնական ուժը երիտասարդությունն է, ով այն մղում է, գնում զրկանքների, ինչ-որ տեղ անգամ զոհողության` բաղձալի նպատակին հասնելու համար:

Շարժման կազմակերպիչ և ղեկավար ուժը կոմիտեն է, որն արտահայտում է ընդդիմադիր տարբեր ուժերի ընդհանուր դիրքորոշումը:

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, որպես քաղաքական ուժ, պարզապես իշխանություն չեն պահում: Նրանք իրենց կյանքն են փրկում` համոզված լինելով, որ ենթադրյալ հանցանքի համար պատասխան են տալու: Հետևաբար պայքարն անզիջում է լինելու: Արդունքում երկիրը վերջնականապես վերածվելու է կամ «ժողովրդավարության բաստիոնի» դիմակով բռնապետության, կամ մաքրվելու է ու սկսվելու է լրիվ այլ արժեհամակարգով վերականգնման գործընթաց:

Սրա համար էր, որ մենք հորդորում էինք միավորվել ու գնալ քաղաքապետի ընտրության: Դա ռեալ շանս էր հաղթելու, քանի որ պայքարը լինելու էր լեգալ, գաղտնի, նվազ վտանգավոր, մասնակիցն էլ լինելու էինք բոլորս: Ի՞նչն էր խանգարում այդ նույն կոմիտեն ձևավորել այն ժամանակ ու միասին հանդես գալ, օրինակ, Անդրանիկ Թևանյանի դեմքով: Այդպես չարվեց, քանի որ շատ են անպատասխան հարցերը, շատ են նեղ անձնական շահերը:

Հաղթանակի գրավականն ազնիվ ու համատեղ պայքարն է, որը գոնե այսօր ռեալ է դառնում, քանի որ բոլորին միավորում է ոչ թե անձնական շահը, այլ չթուրքանալու, չնվաճվելու ռիսկը և բնաջնջման վտանգի մեջ գտնվող մեր հայրենակիցներին մենակ չթողնելու ամոթը` խարան, որից երբեք չենք մաքրվելու թե՛ ներսում և թե՛ դրսում: Դառնալով քաղաքական իշխանությանը` նրա խնդիրն ու միտումը պարզ են:

Փոխարենը պարզ չէ, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան և ՆԳՆ նախարար Վահե Ղազարյան, ի՛նչ մոտիվացիայով եք մտնում նման ծանր բեռան տակ: Չէ՞ որ ի սկզբանե անտեղյակ եք եղել օրվա իշխանության աշխարհաքաղաքական պլաններից, ըստ էության կապ չունեք ոչնչի հետ: Ծառայում են Հայրենիքին, այլ ոչ իշխանությանը, որքան էլ այն բարեհաճ թվա: Ձեր աշխատասենյակների պատուհաններից դուրս նայեք, տեսեք թե ի՛նչ են անում մեր ժողովրդի ու հայրենիքի հետ:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ