Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Չի կարելի է՛լ ավելի խճճել մարդկանց այս օրերին

Չի կարելի է՛լ ավելի խճճել մարդկանց այս օրերին
21.09.2023 | 08:56

Էս խառը օրերին մի բան եմ ուզում հորդորել գործընկերներիս, հանրային մտքեր հնչեցնող, ձևավորողներին․

Հարգելիներս, ժողովուրդը, քաղաքացին շփոթված է, շատ չի հասկանում՝ որը որից հետո է, դեռ այդպես էլ իր մեջ չի ձևակերպել՝ ով է մեղավոր, ինչ պետք է անի իր մասով և այլն, խառը մտքեր են ասում, գրում, կարդում, և մենք էստեղ լուրջ առաքելություն ունենք։

Չի կարելի էլ ավելի խճճել մարդկանց այս օրերին, իրականությունից ու կարևորից շեղող մտքեր ու վերլուծություններ, եզրահանգումներ գրել, որը էլ ավելի է մարդկանց ապակողմնորոշում, հիասթափեցնում, կենտրոնացնում դեպի անկարևորը։

Խոսքս երեկվա, էսօրվա, վաղվա փողոցային բողոքի ակցիաների մասով կասկածների, հիասթափություն առաջացնող եզրահանգումների մասին է, թե՝ «էլի՞ սենց ա», «բա ու՞ր են սրանք-նրանք», «մանդատները դրեք, եթե չեք դնում ուրեմն․․․», «տեսա՞ք էս ասեց, էս չասեց, ուրեմն․․․» և այլն․ վստահ եմ՝ նկատած էլ կլինեք։ Դրանով դուք ոչ միայն գործին չեք օգնում բացարձակապես, այլև լուրջ վնաս եք տալիս՝ տեղը ունենալով մի քանի տասնյակ լայքեր, հավատացեք, ուրիշ ոչինչ։

Չեմ հավատում, որ խորը մտածված եք նման բաներ անում, ավելի շատ էմոցիաներից, զայրույթից է, հասկանում եմ․ ոչ էլ ուզում եմ հավատալ, որ այս օրերին էդքան ավելի կարևոր են սոցցանցային արձագանքները։ Հավատացե՛ք, վստահաբար եմ ասում, դրանով կարող եք լուրջ վնաս հասցնել՝ մարդկանց ապատիայի ու պասիվության առումով։ Այդ մտքերն ու հապշտապ եզրակացությունները մենք մեր մեջ կարող ենք խոսել, ջղայնանալ, բայց հենց հրապարակայնացնում ենք, արդեն դա դիտվում է որպես ճշմարտություն, որը բերում է վերը նշված տրամադրությունների փոփոխությանը։

Եկեք ամենքս մեր գործը մեծ պատասխանատվությամբ անենք, մտածված, որ մի բան դառն, այլապես, բոլորս «շատ խելոք ենք» բայց՝ սելը տեղից չի շարժվում նաև ա՛յդ պատճառով։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ