Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վերջին բանակցողի քայլը

Վերջին բանակցողի քայլը
24.07.2023 | 08:03

Ս. Սարգսյանի բաց նամակը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին փաստում է իրավիճակի ծայրահեղ ծանրությունը, և դա ահազանգ է ոչ այնքան լայն հասարակության համար (այստեղ գործելու են նախասիրությունների բազմաթիվ նարատիվներ), որքան` ազդեցիկ և ռեսուրսների տիրապետող անձանց ու շրջանակների։ Հիմա ընտրության պահն է։

Բայց նամակի ամենակարևոր պահը այլ տեղ է. Ս. Սարգսյանը, ըստ էության, վերջին բանակցողն էր, և սա վերջին բանակցողի նամակ է։ Նրանից հետո` 2018-2020 թթ. Հայաստանը խափանել է բանակցային պրոցեսը, իսկ պատերազմից հետո Հայաստանի հետ այլևս չեն բանակցում, ուղղակի թելադրում են։

Վերջին բանակցողը, հիշողության իրավունքով, սրում է խնդիրները. նշված երեք գերտերությունները բազմաթիվ անգամ դրել են իրենց ստորագրությունը արցախահայության արժանապատիվ ու անվտանգ կյանքի իրավունքի տակ։

Լիներ այսօր Հայաստանում նորմալ իշխանություն, միայն այս տեսանկյունից արդեն հնարավոր կլիներ կասեցնել արհավիրքը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Սա նշանակում է, որ պետք է ձևավորել պայքարի առողջ ձևաչափեր, քանի դեռ ձևավորված չէ սոլիդ իշխանություն։ Այս առումով խիստ կարևոր և ազդեցիկ է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքը, քանի որ պարունակում է լուծման ուղիներ՝ հարցին իրոք տիրապետող գործչի կողմից։

Մեր վիճակը ծայրահեղ է, ու մեր պայքարը չի կարող լինել «Հայաստանն առանց խելքի» կարգախոսով։

Այնպես չէ, որ Ս. Սարգսյանի նամակից հետո երեք նախագահները հուզվելու են ու վաղվանից փոխելու են իրավիճակը։ Բայց մենք կարող ենք տարբեր անհատների (մի քանի տասնյակ) կողմից հնչեցվող՝ փորձի, գիտելիքի վրա հիմնված առաջարկներով, ստեղծել պայքարի գրագետ բովանդակություն ու գրագետ մենեջմենթ։ Գրագետ ձևակերպումներ պետք է գան Արցախից, Հայաստանի և հայկական աշխարհի ունակ անհատներից։ Եվ, վերջապես, գործող իշխանության ներսում եղած հատուկենտ անհատները, որոնք չեն ուզում իրենց ողջ հետագա կյանքն ապրել որպես Հայաստանն ու Արցախը վերջնական ողբերգության բերած ուժի ներկայացուցիչներ, պիտի գիտակցեն, որ սա գուցե իրենց վերջին հնարավորությունն է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ