38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի սկզբանե և ցայսօր գործում են ժողովրդի դեմ

Ի սկզբանե և ցայսօր գործում են ժողովրդի դեմ
18.06.2023 | 14:53

Նրանք եկան իշխանության՝ խոստանալով վերադարձնել ժողովրդից տարածը ժողովրդին, սակայն ի սկզբանե և ցայսօր գործում են այդ նույն ժողովրդի դեմ:

Տարածը հետ բերելու փոխարեն լեգիտիմացրին տանողների տարածը և մի բան էլ վրան ավելացրին: Էդ ո՞նց: Շատ պարզ: Եկամտային հարկը դարձրին համահարթ, արդյունքում, և՛ 100.000 դրամ ստացողն է 20% հարկ վճարում, և՛ 10 միլիոն դրամ ստացողը: Իսկ շատ հարուստները շատ ավելի պակաս են վճարում, որովհետև դիվիդենտի, բաժնետոմսերի, բանկային ավանդների և այլնի վրա կիրառվող հարկերը շատ ավելի ցածր են:

Սա իբր քիչ էր, հողի կադաստրային արժեքը պատիկներով, նույնիսկ տասնապատիկ և ավել բարձրացրին: Արդյունքում, այն մարդիկ, որ կոպեկներով հեկտարներով հողեր էին ճանկել պետությունից, այսինքն, համայնքային սեփականությունից, մեկ գիշերվա մեջ առնվազն տասն անգամ ավելի հարստացան:

Բայց սրանք դեռ ծաղիկներն են նրա դիմաց, ինչ հաջորդիվ արեցին նիկոլները: Պետության ենթակառուցվածքներին և հանքերին տիրացած օտարերկրյա վաշխառուները ոչ միայն շարունակեցին կառավարել մեր՝ ժողովրդի սեփականությունը, մի բան էլ կանաչ լույս ստացան ավելին տանելու:

Սա էլ իբր քիչ էր, մեր ազգին դարերով հարստահարած արտաքին թշնամուն դարձրին լեգիտիմ պահանջատեր՝ մեր ազգին ու մեր ժողովրդին պատկանող հողերին տիրանալուն հավանություն տալով և ավելին բաշխելու խոստում շռայլելով: Սովետական գաղութատիրական համակարգի կողմից մեր կամքին հակառակ գծված քարտեզներն էլ սարքեցին իրենց ուղեցույց:

Ու այս ամենը դեռ հանդուրժում է այս ժողովուրդը: Ինչքա՞ն եք դեռ հանդուրժելու, ինչքա՞ն եք դեռ հուսալու, որ հարուստ Ռուբենը, Ռոբերտը, Գագիկը կամ այլ մեկը գալու է ձեզ ազատելու այս ստրկությունից: Իսկ չե՞ք մտածել, որ նրանք էլ են կրկնապատկել իրենց ունեցվածքը նիկոլների շնորհիվ ու շատ էլ հանգիստ են ու եթե գան «ձեր համար», գալու են օտարի ցուցումով՝ մեկ այլ քողարկված ստրկության տանելու:

Լուծումը շատ պարզ է: Դա ձեր գիտակցության վերափոխումն է առ այն, որ պետք է զբաղվել քաղաքականությամբ, այսինքն, պետք է որոշել սեփական ապագան և չպատվիրակել դա ստախոսներին, անգրագետներին, գողերին կամ օտարահպատակ վասալներին:

Նրանց, որ կասեն՝ թող ամեն մեկն իր գործով զբաղվի, պատասխանեք՝ իսկ Նիկոլն ինչի՞ չի զբաղվում իր գործով՝ լրագրությամբ: Եվ ինչու՞ դուք պետք է համաձայնեք, որ անգրագետ, տկարամիտ և օտարահպատակ մեկը որոշի ձեր ու ձեր երեխայի ապագան, իսկ դուք գլուխներդ կախ կենցաղային հարցերով զբաղվեք:

Մի համաձայնեք ներկա վիճակին, մերժեք նիկոլներին, խոսեք իրար հետ, դուրս եկեք համացանցից, հանդիպեք միմյանց իրականության մեջ և կկարողանաք հետ բերել ձեզանից տարած իշխանությունը, կկարողանաք այն պատվիրակել նրանց, որոնք իրապես ձեզ են ներկայացնում ու ձեր ազգային շահը սպասարկում:

Մի համաձայնեք ներկային, մի խեղճացեք: Խոսեք ու հանդիպեք իրար: Զբաղվեք ձեր ներկան ու ապագան որոշելով, այսինքն, զբաղվեք քաղաքականությամբ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ