Վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները
15.06.2023 | 16:17
Խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այսօր ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Սա հերթական արձանագրումն է, որ գործող իշխանությունները երկրի ներսում մթնոլորտը փոխելու, հասարակությունը կոնսոլիդացնելու, այդ կերպ արտաքին մարտահրավերներին դիմակայելու փոխարեն շարունակում են հասարակությանը ցնցումների տանելու, օրակարգային գլոբալ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու գործելաոճը:
Իրենց համար անցանկալի մարդկանց առկախված վիճակում պահելու, լռեցնելու նպատակով նրանք տարիներ շարունակ ձգձգվող քրեական գործերով ցանկացած պահի գնում են ձերբակալությունների, կալանավորումների: Ընդ որում ակնհայտորեն անհիմն պատճառաբանություններով, որն արտաքուստ իրավական, մինչդեռ իրականում քաղաքական շոուի է վերածվում:
Խիստ մտահոգիչ է, որ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ թշնամին ամուր աքցանների մեջ է առել մեր հայրենիքը` օրավուր ուժեղացնելով ճնշումը: Ստեղծված պայմաններում իշխանությունների այս վարքագիծն առերույթ բխում է թշնամու շահերից, քանզի մեզ տիրելու համար նրանց անհրաժեշտ է տրոհված, անդամահատված Հայաստան, դիմադրողականությունը կորցրած, վախվորած հայություն:
Այս ամենը վկայում է, որ անհիմն ձերբակալությունների, կալանավորումների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները, ուստի ելքը տարաձայնությունները մի կողմ թողնելն է, համախմբվելը...
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Մեկնաբանություններ