Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նիկոլի լեգիտիմության նախավերջին հիմնաքարի փլուզումը. մնաց վերջին սյունը

Նիկոլի լեգիտիմության նախավերջին հիմնաքարի փլուզումը. մնաց վերջին սյունը
13.04.2023 | 22:04

2020 թվականի պատերազմից հետո Մահաբերը կորցրեց հանրության մի հոծ հատվածի աջակցությունը (մեղծ ասած), սակայն, դրանով, միաժամանակ, ձեռք բերեց նաև իշխանության պահպանման լուրջ երաշխիք, դա Նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր:

1. Պատերազմից հետո Հայաստանի սուվերենության աստիճանը գահավիժեց և առաջին պլան եկավ տարածաշրջանային փխրուն կայունության խնդիրը, որը կախված էր մնացել այդ հայտարարությունից: Տարածաշրջանի մեծ պետությունները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, այդ հայտարարության հիման վրա փորձում էին պահպանել ժամանակավոր Ստատուս Քվոն, հասկանալով, որ Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել վիճակն ու հրահրել տարածաշրջանային մեծ պատերազմ: Այդ երեք երկրները դա հասկանալով, յուրաքանչյուրն ունենալով իր հակասություններն Արևմուտքի հետ, շահագրգռված էին հենվել այդ հայտարարության վրա, որը ստորագրել էր գործող վարչապետը, իսկ Հայաստանի մյուս քաղաքական ուժերը դրան դեմ էին: Այսինքն, կամա, թե ակամա, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերն, ըստ այդ երեք երկրների տեսակետի, դեստրուկտիվ էին:

Այսպիսով, Մահաբերի իշխանության երաշխավորներն այդ երեք արտաքին ուժերն էին:

Պրահայում Մահաբերը խախտեց այդ Ստատուս Քվոն և համաձայնվելով, որ բանակցություններն ընթանան երկու տարբեր հարթակներում՝ Մոսկվայում ու Պրահա-Բրյուսել-Վաշինգտոնում, որոնք ունեն հակադիր շահեր ու նպատակներ, արդյունքում հարցականի տակ դնելով Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Մահաբերը կորցրեց իր իշխանության արտաքին երաշխիքն, առնվազն Մոսկվայի ու Թեհրանի առումով:

2. Մահաբերի իշխանության երկրորդ հիմնասյունը հանրության համար ընդունելի քաղաքական դերակատարի բացակայությունն է, որը նաև հասկանալի լինի արտաքին խաղացողների համար, կամ գոնե դրանց ազդեցիկ կոալիցիաներից մեկի համար:

Քաղաքական դաշտում նման այլընտրանքի բացակայությունը Մահաբերի իշխանության լեգիտիմության վերջին սյունն է, որի վրա նա դեռ կարողանում է հենվել:

Այդ երկրորդ խնդրի լուծումից հետո կարող է սկսվել Մահաբերին հրաժեշտ տալու տեխնոլոգիական կարճատև գործընթացը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 9796

Մեկնաբանություններ