Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանն ահազանգել է, որ արևմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, հայտնվել է ոչնչացման վտանգի տակ:
Ֆեյսբուքում նա գրել է. «Մայրենի լեզուս՝ արևմտահայերենը և բազմաթիվ այլ լեզուներ ոչնչացման եզրին են: Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»: