Մենք զիջելու տեղ չունենք, խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Արցախում Գարեգին Նժդեհի արձանի՝ ադրբեջանաթուրքական պահանջով ապամոնտաժման մասին խոսակցությունները:
«Որևէ ազգ, պետություն, բացի ՀՀ-ից ու Արցախից, բացի հայ ժողովրդից, իրավունք չունի որոշելու մեր մշակութային առանձնահատկություններին վերաբերող ինչ-որ հարցեր: Ավելին՝ ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև մշակութային ինքնորոշում», - նշեց պատգամավորը: Նա տեղեկացրեց, որ թեմայի շուրջ խոսել է Արցախի տեղական իշխանությունների հետ: Սիմոնյանը հայտնեց, որ Արցախի իշխանությունները հայտարարություն կանեն, որ խնդիրը տրամաբանական լուծում ստանալու է, և հայ ազգի արժանապատվություն չի նսեմացվելու: