Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը քննադատել է ԱՄՆ և եվրոպական երկրների արձագանքը Թուրքիայի բուհերից մեկում տեղի ունեցած իրադարձություններին՝ հաղորդում է Անադուլուն։
ԱՄՆ և եվրոպական երկրները չպետք է միջամտեն Թուրքիայի ներքին գործերին՝ ասել է Էրդողանը։ Արևմուտքում պետք է ուշադրություն դարձնեն իրենց սեփական խնդիրների վրա, ինչպես, օրինակ, ռասիզմի դրսևորումները ԱՄՆ-ում, իսկ Ֆրանսիայում Դեղին ժիլետներ շարժման մասնակիցների հանդեպ բռնությունների կիրառումը՝ հայտարարել է Էրդողանը, մեկնաբանելով Արևմուտքի արձագանքը։ Քննադատվել է նաև Լիբիայից թուրքական ռազմական կոնտինգենտի դուրս բերելու Ֆրանսիայի կոչը։ Թուրքիայի ռազմական ներկայությունը ցանկացած տարածաշրջանում, ներդրում է խաղաղության մեջ, ընդգծել է Էրդողանը։