ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման

Դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման
03.02.2021 | 13:49

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:

Դատավորը վճիռը կայացրել է լարված լսումներից հետո, որին հաջորդել է երկու ժամ տևած խորհրդակցությանը: Մեղադրող կողմը պահանջել էր 2.5 տարվա իրական ազատազրկում պայմանականի փոխարեն «Իվ Ռոշե»-ի գործով` պնդելով, թե Նավալնին խախտել է պայմանական ազատազրկման կանոնները, մասնավորապես չի ներկայացել հաշվառման, թեև արդեն ապաքինված էր, ինչի մասին վկայում էին Գերմանիայում արված նրա տեսագրությունները:


Պատժի փոփոխման վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, բողոքարկելու համար կողմերը ունեն 10 օր:
Նույն այս գործով ՄԻԵԴ-ը մի քանի տարի առաջ Նավալնիին անմեղ էր ճանաչել, ավելին` Ռուսաստանի իշխանությունները փաստացի ընդունել էին եվրոպական դատարանի վճիռը և Նավալնիին փոխհատուցել վնասը:

Դիտվել է՝ 11372

Մեկնաբանություններ