Հունվարի 23-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը:
ԱԻՊԾ-ի փոխանցմամբ` մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները: 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 23-ը, հայտնաբերվել է 1281 աճյուն: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի շրջաններում: