ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տնտե­սա­պես բարդ տա­րի ենք ու­նե­նա­լու

Տնտե­սա­պես բարդ տա­րի ենք ու­նե­նա­լու
03.11.2020 | 00:29

Ե­րեկ խոր­հր­դա­րա­նը սկ­սեց 2021-ի բյու­ջեի նա­խագ­ծի քն­նար­կում­նե­րը։ ՈՒ մինչ պաշ­տո­նյա­նե­րը երկ­րի ֆի­նան­սատն­տե­սա­կան թիվ մեկ փաս­տաթղ­թում առ­կա ա­նո­րո­շու­թյու­նը բա­ցատ­րում էին ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կով, պետք է նկա­տել, որ մինչ այդ էլ մեկ այլ ան­տե­սա­նե­լի թշ­նա­մի՝ կո­րո­նա­վի­րու­սը, խո­շոր հար­ված էր հասց­րել տն­տե­սու­թյա­նը։ Հար­ված հար­վա­ծի հետևից ե­կավ, ու հի­մա, ինչ­պես պա­տաս­խա­նա­տու­ներն են պն­դում, բա­վա­կան բարդ տա­րի ենք ու­նե­նա­լու։

«Ակն­հայտ է, որ 2021-ը լար­ված է լի­նե­լու, բայց ես վս­տահ եմ, որ հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում կկա­րո­ղա­նանք բյու­ջե ու­նե­նալ, ո­րում հաշ­վի կառն­վեն հնա­րա­վոր բո­լոր ռիս­կերն ու մար­տահ­րա­վեր­նե­րը»,- հայ­տա­րա­րել է փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նը։ Մի կողմ թող­նե­լով տն­տե­սա­կան վի­ճա­կի վրա քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ազ­դե­ցու­թյու­նը, փաս­տենք, որ նա­խորդ 2,5 տա­րում Հա­յաս­տա­նի բյու­ջեն, այդ­պես էլ «հե­ղա­փո­խա­կան» զար­գա­ցում չու­նե­նա­լով, թևա­կո­խեց վի­րու­սի ստեղ­ծած ճա­հի­ճը, ո­րից ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում դուրս գալ։
Եվ ա­հա հա­ջորդ մեծ հար­վա­ծը՝ պա­տե­րազմ։ Դժ­վար է ա­սել, թե Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը ոտ­քի հա­նե­լու հա­մար դեռ քա­նի տա­րի կպա­հանջ­վի, բայց միան­շա­նակ է, որ առն­վազն խո­շոր նե­րար­կում­ներ են պետք։ Այն չն­չին ներդ­րում­նե­րը, որ նա­խորդ 2 տա­րում կա­յին, ոչ մի հարց չեն լու­ծե­լու։ Այս ուղ­ղու­թյամբ հա­մա­լիր աշ­խա­տանք է պետք, սա­կայն այ­սօր էլ հույսն ար­տա­քին պարտքն է։ Մհեր Գրի­գո­րյա­նը չի բա­ցա­ռել, որ պե­տա­կան պարտ­քի շե­մը կբարձ­րա­նա։ Ի­հար­կե, միշտ էլ այդ շե­մի մե­ծա­ցու­մը գե­ղե­ցիկ ձևա­կեր­պում­նե­րով է մա­տուց­վում, հն­չում են հա­վաս­տիա­ցում­ներ, թե գու­մար­ներն ար­դյու­նա­վետ են ծախս­վե­լու, ե­կա­մուտ­ներ են գե­նե­րաց­նե­լու, մինչ­դեռ փաստ է, որ վի­րու­սի ստեղ­ծած խն­դիր­նե­րի պա­րա­գա­յում ար­դեն նկա­տե­լի էին պե­տու­թյան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման դժ­վա­րու­թյուն­նե­րը, ուր մնաց` պա­տե­րազ­մից հե­տո։


Փոխ­վար­չա­պե­տը ճիշտ է՝ հա­մա­տեղ աշ­խա­տան­քով հնա­րա­վոր կլի­նի բե­կում ար­ձա­նագ­րել, բայց մո­ռա­ցել է ա­վե­լաց­նել, որ հար­կա­վոր են նաև տն­տե­սու­թյու­նից հաս­կա­ցող մաս­նա­գետ­ներ, ի­րենց աշ­խա­տան­քից գլուխ հա­նող, ո­լորտ­նե­րից տե­ղյակ պաշ­տո­նյա­ներ և օր­նի­բուն աշ­խա­տանք, ընդ ո­րում` կա­ռա­վա­րու­թյու­նում, ոչ թե Ֆեյս­բու­քում։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 13838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ