ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անո­րո­շու­թ­յու­նից տու­ժում են բո­լոր կող­մե­րը

Անո­րո­շու­թ­յու­նից տու­ժում են բո­լոր կող­մե­րը
31.07.2020 | 00:29

Այն, որ այս իշ­խա­նու­թյու­նը վի­ճա­հա­րույց խն­դիր­նե­րի շուրջ ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լուց խու­սա­փում է, նո­րու­թյուն չէ, հատ­կա­պես, երբ հար­ցը հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում մեծ աղ­մուկ է ա­ռա­ջաց­նում։ Իշ­խա­նու­թյան գա­լու ա­ռա­ջին իսկ օ­րից Նի­կոլ Փա­շի­նյա­նը խու­սա­փում է Ա­մուլ­սա­րի հետ կապ­ված կա­ռա­վա­րու­թյան վերջ­նա­կան դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տե­լուց։ Ա­վե­լին, նա­խորդ տա­րի փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հա­մար պետ­բյու­ջեի պա­հուս­տա­յին ֆոն­դից հատ­կաց­վել է շուրջ 400 հա­զար ԱՄՆ դո­լար, սա­կայն վերջ­նա­կան կար­ծիք կա­ռա­վա­րու­թյունն այդ­պես էլ չի հն­չեց­նում։ ՈՒ սա այն դեպ­քում, որ բազ­մա­թիվ մաս­նա­գետ­ներ զգու­շաց­նում են, թե ինչ վտանգ­ներ կա­րող են լի­նել հան­քի շա­հա­գործ­ման պա­րա­գա­յում։ Դրան զու­գա­հեռ, «Լի­դիան Ար­մե­նիան» է սպառ­նում դի­մել մի­ջազ­գա­յին դա­տա­րան և մեծ գու­մար­ներ պա­հան­ջել կա­ռա­վա­րու­թյու­նից, հան­քի աշ­խա­տա­կից­ներն էլ պա­հան­ջում են գոր­ծար­կել այն։


Մի կող­մից` բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րը, մյուս կող­մից` ներդ­րու­մա­յին դաշ­տում հնա­րա­վոր կո­րուստ­նե­րը, հան­քում աշ­խա­տող տե­ղի բնա­կիչ­նե­րի օր օ­րի վատ­թա­րա­ցող սո­ցիա­լա­կան վի­ճա­կը ժամ ա­ռաջ պա­հան­ջում են վճ­ռա­կան քայ­լեր, սա­կայն Փա­շի­նյա­նը լռում է։ Ան­գամ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րի նշա­նակ­ման հար­ցում տևա­կան ժա­մա­նակ չէր կողմ­նո­րոշ­վում, Ա­մուլ­սա­րի խնդ­րից ինչ­պե՞ս գլուխ հա­նի։ Սա ան­կա­րո­ղու­թյու՞ն, ան­լր­ջու­թյու՞ն, թե՞ կա­ռա­վար­ման փոր­ձի բա­ցա­կա­յու­թյուն է։


Իսկ գու­ցե պատ­ճառն այն է, որ ցան­կա­ցած ո­րո­շում ըն­դու­նե­լիս, Փա­շի­նյանն ա­ռաջ­նորդ­վում է պո­պու­լիս­տա­կան մո­տեց­մամբ, իբր, տե­սեք-տե­սեք՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ոչ մե­կի շա­հե­րին չի ցան­կա­նում «կպ­նել»։ Իսկ ինչ շա­հե­ցին Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­մա­նը դեմ և կողմ մար­դիկ։ Ո­չինչ։ Դեմ ար­տա­հայտ­վող­նե­րը զօ­րու­գի­շեր լար­ված պահ­նոր­դա­կան ծա­ռա­յու­թյուն են ի­րա­կա­նաց­նում, եր­բեմն-եր­բեմն բախ­վում ոս­տի­կան­նե­րի հետ՝ պա­հան­ջե­լով կա­ռա­վա­րու­թյու­նից հար­ցի վերջ­նա­կան լու­ծում, իսկ շա­հա­գործ­մա­նը կողմ բնա­կիչ­ներն ու ըն­կե­րու­թյու­նը մեծ ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի ա­ռաջ են կանգ­նած, հան­քում աշ­խա­տող­նե­րի զգա­լի հատ­վածն ար­տա­գաղ­թել է, ըն­կե­րու­թյունն էլ ա­մեն օր կռիվ­նե­րի մեջ է իր ներդ­րու­մը չկորց­նե­լու հա­մար։
Որ­քան եր­կա­րաձգ­վի այս վի­ճա­կը, այն­քան մեծ են լի­նե­լու երկ­րի կո­րուստ­նե­րը, նույ­նիսկ հան­քի շա­հա­գործ­մա­նը դեմ ան­հատ­ներն են այս ա­մե­նից տու­ժում, ո­րով­հետև չգի­տեն, թե հա­ջորդ պա­հին կա­ռա­վա­րու­թյունն ինչ ո­րո­շում կկա­յաց­նի, ու ինչ­պես են դրան դի­մա­կա­յե­լու։ Տպա­վո­րու­թյուն է, որ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյունն ան­հար­կի ձգձ­գում է խն­դի­րը, որ­պես­զի ա­վե­լորդ լար­վա­ծու­թյու­նից խու­սա­փի՝ մո­ռա­նա­լով, որ դա նոր հա­կազ­դե­ցու­թյան և պոռ­թկ­ման ա­ռիթ է դառ­նա­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 37481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ