ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ժո­ղովր­դի պարտ­քը մե­ծա­նում է

Ժո­ղովր­դի պարտ­քը մե­ծա­նում է
03.04.2020 | 01:10
Երևի թե նոր կո­րո­նա­վի­րու­սը ոչ այն­քան մարդ­կանց, որ­քան տն­տե­սու­թյան հա­մար է սար­սա­փե­լի։ Աշ­խար­հի տն­տե­սու­թյու­նը կաթ­վա­ծա­հար է։ Մարդ­կանց հար­կա­դիր պա­րա­պուր­դը լուրջ սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ է ա­ռաջ բե­րե­լու, ո­րոնք ար­դեն ձևա­վոր­վում են։ Թեև լույ­սից, ջրից, գա­զից Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը չի զրկ­վել, կո­մու­նալ վճար­նե­րը չա­նե­լու պա­րա­գա­յում, այ­նու­հան­դերձ, ար­դեն մար­դիկ տագ­նա­պած են, թե ոնց են դուրս գա­լու դրա տա­կից։ Խմ­բագ­րու­թյուն բազ­մա­թիվ զան­գեր են հն­չում մարդ­կան­ցից, ով­քեր աշ­խա­տել են մաս­նա­վոր շի­նա­րա­րու­թյու­նում, հի­վանդ են խնա­մել և նման տի­պի օրավարձով աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­րել. «Ո՞նց պի­տի ա­նենք. հաց առ­նե՞նք, թե՞ կո­մու­նա­լը վճա­րենք, ո­րի՞ տա­կից դուրս գանք»,- նշում են նրանք։ Ա­յո, այս­տեղ լուրջ խն­դիր կա, կո­մու­նալ վճար­նե­րի պարտքն ա­միս առ ա­միս ձնագն­դի է­ֆեկ­տով ա­վե­լա­նում է։ Մինչ­դեռ Վրաս­տա­նը իր բնակ­չու­թյան մարտ, ապ­րիլ, մա­յիս ա­միս­նե­րի կո­մու­նալ վճա­րում­նե­րի մի մասն իր վրա վերց­րեց։ Ար­դյոք ժա­մա­նա­կը չէ՞, որ նման մի ծրա­գիր էլ Հա­յաս­տանն ի­րա­կա­նաց­նի, որ­պես­զի մարդն իր մաշ­կի վրա զգա պարտ­քի բե­ռի թեթևա­ցու­մը։ Թե չէ գոր­ծա­րար­նե­րին ցածր տո­կոս­նե­րով վար­կա­վո­րե­լը այս պա­հին ոչ մե­կին ձեռն­տու չէ, բա­ցի բան­կե­րից։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 16502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ