ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րի ինք­նա­մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­նե­րին»

«Կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րի ինք­նա­մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­նե­րին»
24.03.2020 | 14:35
Հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան և տն­տե­սու­թյան վրա ազ­դող թիվ մեկ գոր­ծոնն այս պա­հին կո­րո­նա­վի­րուսն է, ու ան­կախ դրա հաղ­թա­հար­մանն ուղղ­ված ջան­քե­րից և մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նից՝ այն փո­խե­լու է գո­յու­թյուն ու­նե­ցող հին աշ­խար­հա­կար­գը։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան տն­տե­սա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յա­ցու­ցիչ, տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու, դո­ցենտ ԿԱ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ՝ ըն­դգ­ծե­լով՝ ի­զուր չէ, որ աշ­խար­հի ա­ռա­ջա­տար մի շարք եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­ներ հա­մա­վա­րա­կը նույ­նա­կա­նաց­նում են պա­տե­րազ­մի հետ։ Մինչ օրս միայն հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րի պատ­ճա­ռով է փո­փոխ­վել հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան «տա­տուս քվոն», կայս­րու­թյուն­ներ ու գեր­տե­րու­թյուն­ներ են կազ­մա­քանդ­վել, փո­խա­րե­նը ձևա­վոր­վել են նո­րե­րը։ Սա­կայն հա­սա­րա­կու­թյու­նը ա­րագ թա­փով է զար­գա­նում, փոխ­վում են նաև պայ­քա­րի թա­տե­րա­բե­մերն ու մի­ջոց­նե­րը։ Հա­մա­վա­րա­կը հզոր հար­ված էր գլո­բա­լիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյանն ու դրա հետևան­քով ձևա­վոր­ված վե­րազ­գա­յին կա­ռույց­նե­րին։ Սրա վառ ա­պա­ցույցն է Հին աշ­խար­հում՝ Եվ­րո­պա­յում տի­րող խառ­նաշ­փոթն ու ծանր վի­ճա­կը, երբ ա­կա­նա­տես ենք լի­նում, թե ինչ­պես Եվ­րո­պա­կան Միու­թյան պե­տու­թյուն­նե­րը փա­կում են ի­րենց սահ­ման­նե­րը և մե­կու­սաց­վում հարևան պե­տու­թյուն­նե­րից, չնա­յած դրանք նույն պե­տու­թյան ա­ռան­ձին «մաս­նիկ­ներ» են։ Նույն ԵՄ-ն նույ­նիսկ ի զո­րու չե­ղավ ժա­մա­նա­կին ար­ձա­գան­քե­լու և ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու Ի­տա­լիա­յին, որ ի­րեն պա­տու­հա­սած ա­ղե­տի հետ, փաս­տա­ցի, մեն-մե­նակ մնաց։ Բայց չէ՞ որ ժա­մա­նա­կին ցու­ցա­բե­րած օգ­նու­թյու­նը կկան­խեր հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը նաև հարևան պե­տու­թյուն­նե­րում: Հս­տակ է մի բան՝ աշ­խար­հը նախ­կի­նը չի լի­նի, իսկ գլո­բա­լիզ­մի թվա­ցյալ այ­լընտ­րան­քա­յին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը կփո­խա­րի­նի ա­վե­լի ֆրագ­մեն­տար քա­ղա­քա­կա­նու­թյամբ՝ հիմն­ված նե­րազ­գա­յին շա­հե­րի ու գա­ղա­փար­նե­րի վրա։ Այս ա­մե­նը կձևա­փո­խի հա­մաշ­խար­հա­յին առևտրի հա­մա­կար­գը՝ ել­նե­լով նոր տն­տե­սա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից ու խն­դիր­նե­րից,- նշում է տն­տե­սա­գե­տը:
-Փաս­տո­րեն տն­տե­սա­կան նոր ուղ­ղու­թյո՞ւն է ձևա­վոր­վում աշ­խար­հում:
- Բնա­կա­նա­բար: Ճգ­նա­ժա­մի բա­րե­հա­ջող և սեղմ ժամ­կե­տում հաղ­թա­հա­րու­մից հե­տո հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյու­նը լուրջ փո­փո­խու­թյուն­նե­րի կեն­թարկ­վի, ան­ցում կկա­տար­վի հե­տին­դուստ­րիալ տն­տե­սա­կար­գի։ Դրա ձևա­վո­րու­մը սկս­վել էր դեռևս այս դա­րաս­կզ­բին, կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կը, փաս­տո­րեն, էլ ա­վե­լի ա­րա­գաց­րեց հե­տին­դուստ­րիալ հա­սա­րա­կու­թյան ու տն­տե­սու­թյան ձևա­վո­րու­մը՝ հիմն­ված ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի ու գոր­ծիք­նե­րի վրա։ Ա­վե­լին՝ քա­նի որ հա­մաշ­խար­հա­յին առևտու­րը լուրջ հար­ված­ներ է ստա­ցել վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում, ա­պա ճգ­նա­ժա­մից հե­տո այն նույն­պես ան­խու­սա­փե­լի ձևա­փո­խու­թյուն­նե­րի կեն­թարկ­վի։ Պե­տու­թյուն­նե­րը ստիպ­ված կլի­նեն վե­րա­նա­յել ազ­գա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կա­ռուց­ված­քը՝ ա­ռաջ­նու­թյու­նը տա­լով ներ­քին ար­տադ­րու­թյուն­նե­րի խթան­մա­նը՝ հատ­կա­պես բժշ­կա­կան ապ­րանք­նե­րի, սնն­դամ­թեր­նե­րի և ա­ռա­ջին սպառ­ման ապ­րանք­նե­րի ո­լորտ­նե­րում։ Բա­ցի այդ՝ հա­մա­վա­րա­կը կս­տի­պի անց­նել է­կո­լո­գիա­պես ա­վե­լի անվ­տանգ ար­տադ­րու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը, այս­պես կոչ­ված, «կա­նաչ տն­տե­սու­թյան» ձևա­վոր­մա­նը։
-Ստաց­վում է՝ սահ­ման­նե­րի փա­կումն էա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նա­լու կամ ար­դեն ու­նե­ցել է:
-Բնա­կա­նա­բար, սահ­ման­նե­րի փա­կու­մը զգա­լի բա­ցա­սա­կան հետևանք­ներ կու­նե­նա բո­լոր եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րի վրա, հատ­կա­պես այն եր­կր­նե­րի, որ­տեղ զբո­սաշր­ջու­թյու­նը տն­տե­սու­թյան ա­ռաջ­նա­յին ճյու­ղե­րից մեկն է: Հա­յաս­տա­նում, օ­րի­նակ, այդ ո­լորտն այժմ լիա­կա­տար կաթ­վա­ծա­հար վի­ճա­կում է: Ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող մեր հայ­րե­նա­կից­նե­րը, որ քիչ թիվ չեն կազ­մում, դեռ եր­կար ժա­մա­նակ չեն կա­րող դուրս գալ հան­րա­պե­տու­թյու­նից: Զգա­լի վնաս կա­րող են կրել ար­տա­հան­մամբ զբաղ­վող ար­տադ­րու­թյուն­նե­րը։ Սրան կա­րե­լի է հա­վե­լել նաև հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում պղն­ձի գնանկ­ման ազ­դե­ցու­թյու­նը Հա­յաս­տա­նի հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի վրա, որ մեր տն­տե­սու­թյան ա­ռա­ջա­տար ճյու­ղե­րից մեկն է։ Սրան զու­գա­հեռ, օ­րի­նակ, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի, առ­ցանց ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լոր­տում բա­վա­կան մեծ ակ­տի­վու­թյուն է նկատ­վում: Հա­մա­վա­րա­կի հաղ­թա­հա­րու­մից հե­տո նշ­ված ո­լորտ­նե­րը, բա­ցա­ռու­թյամբ զբո­սաշր­ջու­թյան, կարճ ժա­մա­նա­կում կվե­րա­կան­գն­վեն: Վե­րոն­շյալ հան­գա­մանք­ներն էա­կա­նո­րեն կանդ­րա­դառ­նան մեր երկ­րի թե՛ տն­տե­սա­կան, թե՛ սո­ցիա­լա­կան ո­լոր­տի վրա։
-Պե­տու­թյան ղե­կին կանգ­նած­ներն ա­սում են, թե հա­կաճգ­նա­ժա­մա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են ի­րա­կա­նաց­նում: Վար­չա­պետ Փա­շի­նյանն էլ ա­սաց, որ բիզ­նես գոր­ծու­նեու­թյուն ի­րա­կա­նաց­նող­նե­րին պատ­րաստ են օ­ժան­դա­կե­լու: Խոս­քը կար­ծես ան­տո­կոս վարկ տրա­մադ­րե­լու մա­սին է, գոր­ծա­րար­նե­րը կօգտ­վե՞ն դրա­նից:
-Պե­տու­թյու­նը բան­կի մի­ջո­ցով պարտ­քով գու­մար է ա­ռա­ջար­կում տն­տե­սա­վա­րող­նե­րին, որ­պես­զի վեր­ջին­ներս աշ­խա­տա­վար­ձեր ու հար­կեր վճա­րեն և այլ ծախ­սեր հո­գան։ Սա­կայն, այդ գու­մար­նե­րը, վաղ թե ուշ, պետք է վե­րա­դարձ­նեն պե­տա­կան բյու­ջե։ Նման օ­ժան­դա­կու­թյու­նը կա­րող է տե­ղին լի­նել, երբ, օ­րի­նակ, տն­տե­սա­վա­րո­ղը կար­ճա­ժամ­կետ խն­դիր ու­նի, ճգ­նա­ժա­մից տու­ժած ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար, բնա­կա­նա­բար, այս տե­սա­կի ա­ջակ­ցու­թյու­նը նպա­տա­կա­հար­մար չէ, քա­նի որ խն­դիր­ներն ա­վե­լի գլո­բալ ու կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում չեն կա­րող լուծ­վել: Ստաց­վում է՝ պե­տու­թյու­նը ֆի­նան­սա­կան բե­ռը նվա­զեց­նե­լու փո­խա­րեն այն ա­վե­լի է մե­ծաց­նում։ Նման պա­րա­գա­յում անհ­րա­ժեշտ է ճգ­նա­ժա­մից ա­ռա­վել շատ տու­ժած կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ան­հա­տույց պե­տա­կան օ­ժան­դա­կու­թյուն տրա­մադ­րել, որ­պես­զի վեր­ջին­ներս կա­րո­ղա­նան հե­տա­գա գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վել ու պահ­պա­նել աշ­խա­տա­տե­ղե­րը։ Միան­գա­մայն հա­մա­կար­ծիք եմ Էդ­մոն Մա­րու­քյա­նի այն տե­սա­կե­տի հետ, որ պե­տու­թյու­նը պետք է վճա­րի այս օ­րե­րին «տնե­րում նս­տած» բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը: Պե­տու­թյան կող­մից, այս­պես ա­սած, կա­րան­տի­նա­յին քայ­լերն ի­րա­կա­նաց­վում են երկ­րի անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում։ ՈՒս­տի, հար­կա­դիր պա­րա­պուր­դի մեջ գտն­վող աշ­խա­տա­կից­նե­րը պե­տու­թյան կող­մից պե՛տք է ստա­նան դրա­մա­կան օ­ժան­դա­կու­թյուն՝ ա­ռօ­րյա նվա­զա­գույն կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար: Աշ­խար­հի մի շարք եր­կր­ներ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րում ինք­նա­մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­նե­րին, նույ­նը պետք է ակն­կա­լել նաև հայ­րե­նի կա­ռա­վա­րու­թյու­նից։
-Հիմ­նա­կան ի՞նչ խն­դիր­նե­րի ա­ռաջ են այ­սօր կանգ­նել գործ­րար­նե­րը: Ռու­սա­կան շու­կա­յում է ճգ­նա­ժամ, ին­չը կա­րող է հան­գեց­նել ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րի կր­ճատ­մա­նը, մյուս կող­մից՝ ներկ­րող­ներն են վնաս­ներ կրում դո­լա­րի արժևոր­ման պայ­ման­նե­րում:
-Ներ­կա դրու­թյամբ տու­ժում են թե՛ ար­տա­հա­նող, թե՛ ներ­մու­ծող ըն­կե­րու­թյուն­նե­րը։ Ի­րա­վի­ճա­կի «մե­ղա­վո­րը» ոչ միայն կո­րո­նա­վի­րուսն է, այլ նաև նավ­թի գնի տա­տա­նո­ղա­կա­նու­թյու­նը, ին­չի պատ­ճա­ռով ռու­սա­կան ռուբ­լին զգա­լի ար­ժեզ­րկ­վել է։ Վե­րո­հի­շյալ գոր­ծոն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ Հա­յաս­տա­նում ար­ժու­թա­յին ճգ­նա­ժամ չեմ կան­խա­տե­սում։ Ա­վե­լի մտա­հո­գիչ է այն հան­գա­ման­քը, երբ բո­լոր եր­կր­նե­րը փա­կում են սահ­ման­նե­րը, դա բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նա­լու ինչ­պես ար­տա­հան­ման, այն­պես էլ ներ­մուծ­ման վրա։
-Ի՞նչ ի­րա­վի­ճա­կում կհայ­տն­վի հատ­կա­պես փոքր բիզ­նե­սը:
-Ա­մե­նա­խո­ցե­լի վի­ճա­կում փոքր բիզ­նեսն է, որ, չու­նե­նա­լով բա­վա­րար ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ, կա­րող է ընդ­հուպ դա­դա­րեց­նել գոր­ծու­նեու­թյու­նը։ Դա էլ իր հեր­թին գոր­ծազր­կու­թյուն կբե­րի ու բա­ցա­սա­բար կանդ­րա­դառ­նա երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի վրա։ ՈՒս­տի այժմ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը փոքր բիզ­նե­սին ոչ թե անհ­րա­ժեշտ, այլ պար­տա­դիր քայլ է։ Ի­հար­կե, խոս­քը հա­մա­տա­րած բո­լոր փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի մա­սին չէ, պե­տու­թյունն այս հար­ցում կոնկ­րետ ու հաս­ցե­կան մո­տե­ցում պետք է ցու­ցա­բե­րի։
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 15160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ