ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արձա­գան­քում եմ Վա­հան Հա­մա­զաս­պ­յա­նի «Բաց նա­մա­կին»

Արձա­գան­քում եմ Վա­հան Հա­մա­զաս­պ­յա­նի «Բաց նա­մա­կին»
04.02.2020 | 01:02
Խնդ­րում եմ ու­շադ­րու­թյուն դարձ­նեք, թե որն էր շվեյ­ցա­րա­կան Դա­վո­սում անց­կաց­վող մի­ջազ­գա­յին տն­տե­սա­կան հա­մա­ժո­ղո­վի հիմ­նա­կան թե­ման: Ճիշտ եք, բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի ռազ­մա­վա­րու­թյան մշա­կու­մը և դրա ի­րա­գոր­ծու­մը: Ի մի­ջի այ­լոց, այդ հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էին ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյանն ու ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը, տն­տե­սա­գի­տա­կան մտ­քի գի­գանտ­ներ, մի­լիար­դա­տե­րեր և աշ­խար­հի բո­լոր ծայ­րե­րից հա­վաք­ված այլ երևե­լի­ներ։ Այն­տեղ էր նաև շվեդ դպ­րո­ցա­կան Գրե­տա Թուն­բեր­գը, որն աշ­խար­հում հայտ­նի դար­ձավ որ­պես կլի­մա­յի փո­փո­խու­թյան դեմ պայ­քա­րի բնա­պահ­պան-ակ­տի­վիստ:
Դա­վո­սի հիմ­նա­կան լրագ­րո­ղա­կան ինտ­րիգն էր. կհան­դի­պե՞ն 17-ա­մյա աղջ­նակն ու ԱՄՆ-ի նա­խա­գա­հը, և ի՞նչ կս­տաց­վի այդ հան­դի­պու­մից: Իսկ ինչ­պե՞ս են տես­նում կլի­մա­յի փո­փո­խու­թյան դեմ պայ­քա­րը, ի՞նչ­պես գտ­նել դժ­վա­րին խնդ­րի լու­ծու­մը, որ մարդ­կու­թյու­նը շա­րու­նա­կի ապ­րել Եր­կիր մո­լո­րա­կի վրա, ի՞նչ է ա­ռա­ջարկ­վում: Ա­ռա­ջարկ­վում է տն­կել մեկ մի­լիարդ ծառ, դա լավ է, բայց ար­դյո՞ք դա կփր­կի մեզ, թե չի փր­կի, պետք է մտա­ծել ած­խաթ­թու գա­զի ար­տա­նե­տում­նե­րը նվա­զեց­նե­լու ու է­ներ­գիա­յի այ­լընտ­րան­քա­յին աղ­բյուր­նե­րից, հիմ­նա­կա­նում արևից, օգտ­վե­լու մա­սին: Սրա հա­մար մեր Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը «հե­լիո­ֆի­կա­ցիա» բազ­մի­մաստ տեր­մին է մտց­րել բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րով մտա­հոգ­վող­նե­րի հա­մար, այն ի­րա­գոր­ծե­լուց հե­տո միայն պարզ կդառ­նա դրա կարևո­րու­թյու­նը աշ­խար­հի ու հա­մայն մարդ­կու­թյան հա­մար: Բայց Վա­հան Հա­մա­զաս­պյանն ըն­դա­մե­նը մեր աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան, ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու ա­շա­կերտ­նե­րից մեկն է, ով շա­րու­նա­կում է իր ու­սուց­չի սկ­սած գոր­ծը՝ հույս ու­նե­նա­լով, որ մի օր ար­դյուն­քի կհաս­նի ու, աշ­խար­հի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րից բա­ցի, լու­ծում կտա Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան ու ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րին, ո­րոնք դեռևս ան­հան­գս­տաց­նող են և ինք­նու­րույն լուծ­ման կա­րիք ու­նեն:
Պա­րիս Հե­րու­նին ին­չո՞ւ նա­խա­ձեռ­նեց արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­ներ ստեղ­ծե­լու «Արև» ծրա­գի­րը:
Նա չէր կա­րող այլ կեպ վար­վել, ո­րով­հետև հաս­կա­ցել էր, որ այդ­տեղ է գտն­վում Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի, հայ ժո­ղովր­դի փր­կու­թյան բա­նա­լին, նա մի կողմ թո­ղեց հա­մաշ­խար­հա­յին գի­տու­թյունն ու ան­ցավ մեր ազ­գա­յին խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ Նա ա­մե­նուր էր, որ­տեղ հայ մար­դու, հայ դա­տի շահ էր տես­նում: Քչե­րը գի­տեն նրա չլու­սա­բան­ված, ազ­գօ­գուտ գոր­ծե­րի մա­սին: Պա­րիս Հե­րու­նու, աշ­խար­հահռ­չակ մար­զիկ Նո­րայր Մու­շե­ղյա­նի, Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի, նաև տո­ղե­րիս հե­ղի­նա­կի ջան­քե­րով էր, որ հիմն­վեց «Զո­րա­վար Անդ­րա­նիկ» բա­րե­գոր­ծա­կան միու­թյու­նը, ո­րի կարևոր նա­խա­ձեռ­նու­թյու­նը դար­ձավ Զո­րա­վա­րի ա­ճյու­նը հայ­րե­նի­քում վե­րա­թա­ղե­լու գոր­ծի կազ­մա­կեր­պու­մը, սկիզ­բը դր­վեց մեր կող­մից, ու հե­տա­գա­յում այն կազ­մա­կերպ­վեց կա­ռա­վա­րա­կան բարձր մա­կար­դա­կով: Քչե­րը գի­տեն, որ Պա­րիս Հե­րու­նին միայն խո­շոր գիտ­նա­կան չէր, Աստ­ված նրան շատ շնոր­հք­ներ էր տվել, նա հիա­նա­լի նկա­րիչ ու Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան պատ­վա­վոր ան­դամ էր, հնա­գետ ու սե­պա­գիր ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը վարժ կար­դա­ցող էր:
Հա­յե­րի ինք­նա­ճա­նա­չո­ղու­թյան ու մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման տե­սա­կե­տից անգ­նա­հա­տե­լի նշա­նա­կու­թյուն ու­նի նրա «Հա­յե­րը և հնա­գույն Հա­յաս­տա­նը» աշ­խա­տու­թյու­նը, ո­րը հրա­տա­րակ­վեց 2004 թվին և միան­գա­մից բեստ­սե­լեր դար­ձավ ու վա­ղուց ար­դեն վե­րահ­րա­տա­րակ­ման կա­րիք ու­նի: Այս­տեղ ար­ժե­քա­վոր տե­ղե­կու­թյուն­ներ կան աստ­ղա­գի­տու­թյան, լեզ­վա­բա­նու­թյան, հնա­գույն պատ­մու­թյան վե­րա­բե­րյալ, հա­մո­զիչ ձևով անգ­լիա­ցի­նե­րին ա­պա­ցու­ցեց, որ ի­րենց հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ստա­ցած «Stonehenge» անգ­լիա­կան պատ­մա­կան հա­մա­լիրն ըն­դա­մե­նը հայ­կա­կան Քա­րա­հուն­ջի շա­րու­նա­կու­թյունն է, բա­ցատ­րեց, թե ինչ­պես է մեր աստ­ղա­դի­տա­րա­նի գա­ղա­փա­րը հա­սել Անգ­լիա և մեր թվար­կու­թյու­նից ա­ռաջ որ դա­րե­րում: Հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ստա­ցած հայ գիտ­նա­կա­նի գոր­ծերն ու կո­չում­նե­րը շատ են, ե­թե դրանք թվար­կենք, ա­պա մեր շատ կար­դաց­վող ու սի­րե­լի «Ի­րա­տե­սի» է­ջե­րը չեն բա­վա­րա­րի դրանց հրա­պա­րակ­ման հա­մար: Հե­րու­նին նա­խագ­ծել, կա­ռու­ցել ու օգ­տա­գոր­ծել է աշ­խար­հում ա­ռա­ջին երկ­հա­յե­լի ան­տե­նան՝ 5 մետր տրա­մագ­ծով, նա­խագ­ծել, կա­ռու­ցել ու օգ­տա­գոր­ծել է աշ­խար­հում ա­ռա­ջին ռա­դիո-օպ­տի­կա­կան աստ­ղա­դի­տա­կը (ՌՕԴ-54/2,6)՝ «Հե­րու­նու հա­յե­լա­յին հե­ռա­դի­տա­կը», ո­րի մեծ ան­տե­նա­յի (տրա­մա­գի­ծը՝ 54 մ) բնու­թագ­րե­րը գե­րա­զան­ցում են մինչև 1988 թ. կա­ռուց­ված ա­նա­լոգ­նե­րին: Խոս­քը Օր­գո­վի գի­տա­տեխ­նի­կա­կան ե­զա­կի կա­ռույ­ցի մա­սին է, ո­րը ո­րոշ «խե­լոք» հի­մար­նե­րի կար­ծի­քով ոչ մե­կի պետք չէ և պետք է քան­դել, ո­րով­հետև.... այն­տեղ մոտ 1500 տոն­նա ա­լյու­մի­նե դե­տալ­ներ կան, ո­րոնք կա­րող են վա­ճա­ռել ու փող «շի­նել»:
ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ ԼՏՊ-ի օ­րոք Հա­յաս­տա­նում մեր երկ­րի գի­տա­կան ու ար­դյու­նա­բե­րա­կան մոտ 1500 հս­կա կա­ռույց­նե­րի հաշ­վին փող շի­նող­նե­րի պա­կաս չի զգաց­վել, սրանց գու­մա­րեք նաև այն վան­դալ-բար­բա­րոս մարդ­կանց, ով­քեր թան­գա­րան­նե­րից, ան­գամ գե­րեզ­մա­նոց­նե­րից տա­րան ար­վես­տի բրոն­զա­ձույլ բազ­մա­թիվ գոր­ծե­րը, նաև ծնող­նե­րիս քան­դակ­նե­րը՝ Գյում­րու գե­րեզ­մա­նո­ցից, ա­մոթ ի­րենց: Կա­տա­րյալ հի­մար­նե­րի մեկ այլ խումբ էլ աշ­խա­տում է Քա­րա­հուն­ջի ուղ­ղու­թյամբ, փոր­ձում են քան­դել ու մո­ռա­ցու­թյան տալ հզոր ու բարձր զար­գա­ցած հայ­կա­կան աստ­ղա­դի­տա­րա­նը, ո­րը ակ­տիվ աշ­խա­տել է 7500 տա­րի ա­ռաջ, կոր­ծա­նել հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­ներ ստեղ­ծող հայ ազ­գի վաս­տա­կած ա­նու­նը: Շատ հեռ­վից եմ գա­լիս, բայց խոսքս ուղ­ղում եմ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, ան­ձամբ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին. «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի դրա­մա­հա­վա­քի կող­մից հա­վա­քած գու­մար­նե­րը պետք է տրա­մադր­վեն, ա­ռա­ջին հեր­թին, Հե­րու­նու նա­խագ­ծած նոր տի­պի բարձր ար­դյու­նա­վե­տու­թյամբ ու է­կո­լո­գիա­պես մա­քուր ա­րե­գակ­նա­յին հզոր է­լեկտ­րա­կա­յա­նը ա­վար­տին հասց­նե­լու հա­մար։ Այն­պես, որ Գրե­տա Թուն­բեր­գի ու Դո­նալդ Թրամ­փի մոտ հար­ցեր չա­ռա­ջա­նան: Կարևո­րում եմ նաև Հա­մա­զաս­պյա­նի (Հե­րու­նու սի­րե­լի ա­շա­կեր­տի) հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը, հատ­կա­պես Ար­ցա­խում: Դրան­ցով մենք մեր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նած կլի­նենք մե­ծա­գույն հա­յի ու մեծ գիտ­նա­կա­նի հի­շա­տա­կին: Ժա­մա­նակն է ուղ­ղե­լու ան­ցյա­լի սխալ­ներն ու գործ ա­նե­լու, մնա­յուն ու հայ ժո­ղովր­դի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը բարձ­րաց­նող գոր­ծեր՝ հիմ­նադ­րամ­նե­րի հաշ­վին փո­ղա­յին «գոր­ծեր» ա­նե­լու փո­խա­րեն: Ողջ ե­ղեք, ու աշ­խա­տենք Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի հա­մար:
Տա­րիել ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
Քան­դա­կա­գործ-պրո­ֆե­սոր, «Զո­րա­վար Անդ­րա­նիկ» միու­թյան պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար
Դիտվել է՝ 12329

Մեկնաբանություններ