ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքը՝ Հայաստանում

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքը՝ Հայաստանում
10.01.2018 | 13:08

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցին թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls' Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքի ձեւաչափը շատ տարածված է Սիլիկոնյան Հովտում, որտեղ հենց կանայք հաճախ հանդիպում են ընդթրիքի շուրջ, կիսում իրենց մտքերն ու հանդես գալիս նախաձեռնություններով: Հայաստանում կանանց և աղջիկների առաջին ՏՏ ընթրիքի համար հրավիրվել էին 4 խոսնակներ, ովքեր իրենց ոլորտի և մասնագիտության վերաբերյալ հատուկ զեկույցներ էին պատրաստել՝ ՏՏ ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանը, Սան Ֆրանցիսկոյից հայրենադարձ եղած UI/UX դիզայներ Աստղիկ Փիլիպոսյանը, ՏՏ ոլորտում մարդկային ռեսուրսների մասնագետ Անի Մերուժանի Մարգարյանը եւ, Կոպենհագենից հայրենադարձ եղած, ավիացիայի ոլորտում բիզնես հարաբերությունների մասնագետ Տաթևիկ Ռևազյանը:
«Նմանատիպ ընթրիքները լավ առիթ են ոչ միայն նոր հարաբերությունների հաստատման և ամրապնդման համար, այլեւ հաճախ հիմք են դառնում նոր նախաձեռնությունների և գործընկերության համար: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է հաստատելու աշխարհի ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող մեր ցանցի՝ Girls in Tech-ի գլխավոր առաքելությունը, որն է՝ ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ» - նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը: Geek ընթրիքները Հայաստանում նախատեսվում է վերածել ամենամսյա միջոցառումների շարքի:


Առաջին ընթրիքը կայացել է առողջ սննդի Eat&Fit սրճարանում, իսկ գինու համտեսի համար հայկական գինիներ տրամադրել է գինիների մասնագիտացված խանութ և ակումբ In Vino-ն:

Դիտվել է՝ 4362

Մեկնաբանություններ