ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շարունակվում են խրախուսվել ինովացիոն գաղափարներն ու տեխնոլոգիանական նոր ընկերությունների հիմնումը

Շարունակվում են խրախուսվել ինովացիոն գաղափարներն ու տեխնոլոգիանական նոր ընկերությունների հիմնումը
25.03.2015 | 18:01

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծմանը: Այս նպատակով մարտի 23-24-ը կազմակերպվել էր համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում 12 տեխնոլոգիական նախագծեր հաղթող ճանաչվեցին:
«Գաղափարները, որոնք հաղթում են, իրենց կիրառությունը դեռ կստանան: Դա որոշակի գործընթաց է ենթադրում` կազմակերպության ստեղծում, փորձառական նմուշի ձևավորում, այնուհետև սերիական արտադրություն: Ավելորդ չեմ համարի ասել, որ Ազգային zողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության մասին օրենսդարական փաթեթը, համաձայն որի` նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ: Դա շատ շահավետ է այս գաղափարների հաղթողների համար, քանի որ նրանք հայտնվում են արտոնյալ դաշտում և ավելի հեշտացված ռեժիմով կարող են իրականացնել իրենց գործունեությունը»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` իր գոհունակությունը հայտնելով, որ տարեցտարի նկատվում է մրցույթների մասնակիցների թվաքանակի աճ:
‹‹Որպես տեխնոլոգիական ոլորտի բիզնես ինկուբատոր՝ մեր նպատակն է Հայաստանում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընեկրությունների ստեղծմանը, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը մեր նպատակներն իրականացնելու միջոցներից մեկն է, որի արդյունքում ստեղծվում են նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերություններ ամբողջ Հայաստանում»,- նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Հայաստաննունիհեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ: Գրեթե յուրաքանչյուր ոք Հայաստանում ունի ինովացիոն գաղափար ու նախագիծ, ինչը շատ ուրախալի է», - հայտնեց Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ մասնագետ Սանդրա Սարջենտը:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց 7 նախագիծ, դրանք են՝ «Վանդելիոն», «ՋիՋիՏաքսի», «Մայ դեյ եթ հոմ», «Փեննի», «Ֆլաքսթոն», «Մոբայլ Քլասռում» և Գյուղատնտեսության և դեկորատիվ այգեգործության համար նախատեսված «Ակվասորս» նոր սերնդի կենսաքայքայվող աբսորբենտի արտադրութուն:
Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 4 հաղթող նախագծերն են «Ֆամբոքս», «Բրիք Էվոլյուշն», «Մուվի Թրիփ» և «ԷկոՍնեպ»: Իսկ Վանաձորի համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց մեկ նախագիծ՝ «Ի-Վոկա նախագիծ»:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:
Մրցութային 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն են ստացել մասնակցելու ներկայացումների փուլին: Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:
Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փոււլը և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ